Այսօր Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի ուղեկցությամբ Գյումրի էր ժամանել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, Վրաստանում ֆրանսիայի նախկին դեսպան Էրիկ Ֆուրինեին: Վերջինիս այցը ճանաչողական էր.Գյումրու նորաբաց տեղեկատվական կենտրոն այցելուց հետո նրանք եղան Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի մոտ` քննարկելու,թե որ ոլորտներում կարող են համագործակցել:
Շիրակի մարզպետը բավական մանրամասնորեն ներկայացրեց Գյումրու պատմությունը, մարզի հիմնախնդիրները: Վերջինս հպարտորեն նշեց, որ առաջին համալսարանը հիմնվել է Գյումրիում, միաժամանակ շեշտեց, որ այն հանրապետության ամենաաղքատ, միաժամանակ ամենացուրտ տեղանքն է: Սակայն, մարզպետի ասելով, ներդրումների համար անչափ հարմարավետ է, քանի որ այստեղ կա պարապ աշխատուժ:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էրիկ Ֆուրինեին, համակ ուշադրությամբ լսելով Շիրակի մարզպետին, հանկարծ սկսեց հետաքրքրվել Գյումրիում իր բառերով ասած գերտերության` Ռուսաստանի ներկայությամբ: «Ռուսական ռազմաբազան, որը կայանվել է Գյումրիում ինչպե՞ս են իրենց կարիքները հոգում `տեղական գյուղատնտեսությո՞ւն է իրենց մատակարարում , մասնակցո՞ւմ են Գյումրու բարելավմանը»,-հետաքրքրվեց ֆրանսիացի դիվանագետը:
Շիրակի մարզպետն անկեղծորեն ասաց, որ վերջիններս առանձնապես բան չեն անում այս քաղաքի հետ: «Կան բաներ, որոնք գնում են հենց Գյումրիից, կան բաներ, որոնք բերում են իրենք իրենց հետ: Ապրում են էստեղ ընտանիքներով, բնական է շփվում են գյումրեցիների հետ, սպայական անձնակազմը ապրում է էն կյանքով, որ կյանքով, որ ապրում է սովորական գյումրեցին: Առանձնակի ոչ մի բան մենք չենք զգում»,- ասաց մարզպետը:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ