Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե եռյակը կհիմնավորի ցանկացած առաջարկություն, որ անհրաժեշտ է կատարել, իշխանությունը կգնա դրան». Գագիկ Մելիքյան

Հոկտեմբեր 14,2014 18:25

Առաջին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանը եռյակի հանրահավաքին իր ելույթի վերջում հայտարարեց, որ կսպասեն իշխանությունների առաջարկներին. «Եթե այդ առաջարկները ողջամիտ լինեն, ապա հնարավոր է, որ դրանց ընդառաջենք, իսկ եթե ոչ, ապա, գործող նախագահի օրինակով, դրանք կուղարկենք գրողի ծոցը»:

Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանին հարցրեց՝ Դուք պատրաստվո՞ւմ եք ինչ-որ առաջարկներ ներկայացնել եռյակին: Նա պատասխանեց. «Իշխանությունը միշտ մինչ հանրահավաքը եւ հանրահավաքից հետո եւս հայտարարել է, որ մենք պատրաստ ենք ցանկացած ձեւաչափով երկխոսության»:

Մենք ճշտեցինք` երկխոսության պատրաստ եք, բայց ողջամիտ առաջարկներ պատրա՞ստ եք անել, օրինակ, ընդդիմությանը լուրջ վերահսկողական լծակներ տալու պատրա՞ստ եք՝ նա պատասխանեց. «Մենք ոչ ողջամիտ առաջարկություններով երբեւէ երկխոսություն չենք անում: Մենք էլ ենք լուրջ առաջարկությունները մենակ հիմք ընդունում: Անլուրջ առաջարկություններով երբեւէ երկխոսության չենք գնում: Իշխանությունը պատրաստ է երկխոսության: Եթե ընդդիմությունը կհիմնավորի ցանկացած առաջարկություն իրենց կողմից բարձրացված, որ դրանք անհրաժեշտ է կատարել, ապա իշխանությունը կգնա նաեւ դրան»:

Այսօր հրավիրած ասուլիսում Գագիկ Մելիքյանը եռյակի հանրահավաքի մասին խոսելիս ասաց, որ իշխանության հասցեին միասնական քննադատություն երեք ուժերի կողմից չհնչեց: Ըստ նրա, Գագիկ Ծառուկյանը չի պահանջել իշխանափոխություն, այդ մասին հնչել է միայն ՀԱԿ առաջնորդի տեսակետը:

Aravot.am-ը պարոն Մելիքյանին հարցրեց, ողջ մարզային հանրահավաքների ժամանակ, ինչպես նաեւ Ազատության հրապարակում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ այս իշխանության գնացքը գնացել է, այս իշխանությունը պետք է հեռանա: Դուք դա հաշվի չե՞ք առնում, սպասում եք, որ անպայման Գագիկ Ծառուկյա՞նը հայտարարի՝ Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Այդ դեպքում ինչո՞ւ կուսակցության ղեկավարը չհաստատեց իր կուսակցության անդամի կարծիքը»:

Մեր դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանն ուղղակի ելույթ չունեցավ՝ նա պատասխանեց հարցով՝. «Իսկ ինչո՞ւ չունեցավ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031