Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարության հրավերով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեհաստանի Հանրապետության Սենատի անդամ, նախկին ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են պարոն Կլիխի` որպես Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար, պաշտոնավարման ավարտից հետո հայ-լեհական ռազմական համագործակցության ոլորտում տեղի ունեցած զարգացումներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Սենատոր Բ.Կլիխը հոկտեմբերի 16-ին, մասնակցելու է «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական համատեղ ձեռնարկության բացման արարողությանը:
ՀՀ պաշտպանության նախարարություն