Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. ՌԴ-Ադրբեջան ռազմական ալյանսը Հայաստանի համար սպառնալիք չէ

Հոկտեմբեր 14,2014 17:56

«Մեր բանակի մարտունակության վրա ազդեցություն է ունենում մեր սեփական կադրերի բարեխիղճ ծառայությունը եւ կրթություն ստանալը, որը որ մեր շփման գծում եւ հարաբերություներում անկասկած տեսանելի է եւ առավել»,- այսօր Ֆրանսիական համալսարանում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը`պատասխանելով Aravot.am-ի հարցին`այսօր պարզ դարձավ, որ ՌԴ-ն կադրեր է պատրաստելու Ադրբեջանի բանակի համար. դա դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի համար:

Սեյրան Օհանյանը նաեւ հավելեց, որ այդ գործընթացը երկար տարիներ գոյություն ունի, ՌԴ-ի եւ եվրոպական տարբեր երկրների հետ Հայաստանն էլ է համագործակցում:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին`ՌԴ-ն Ադրբեջանին առաջարկում է նոր ռազմական դաշինք ձեւավորել, ինչպե՞ս կարձագանքի ՀՀ ռազմական ղեկավարությունն այդ հանգամանքին, նախարարը պատասխանեց. «ՀՀ-ՌԴ համագործակցությունը գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա: Որպես ռազմական գործընկերներ, ամենամյա ծրագրերի համաձայն մեր միջոցառումներն իրականացնում ենք`ուշադրություն դարձնելով մարտական զորամիավորումների փոխգործակցության եւ միացյալ զորախմբերի կազմին: Կասպից ծովի ավազանը բավական բարդ տարածաշրջան է եւ այնտեղ կան հինգ պետություններ, որոնք որ պետք է համագործակցեն: Մենք նորմալ ենք նայում այդ համագործակցությանը, որը որ կբերի տարածաշրջանում անվտանգության խնդիրները բարձր հիմքերի վրա դնելուն: Առանց համագործակցության՝ տարածաշրջանը չի կարող խաղաղ գոյակցել»:

3565
Լրագրողը նկատի ուներ այն, որ Կասպիցում մեկնարկել են ռազմական անվտանգության համակարգի ստեղծման հեռանկարները:

«Արմենպրեսի» հարցին պատասխանելով`նախարարը խոսեց նաեւ այն մասին, որ Ադրբեջանը դիմել է մի շարք միջազգային կազմակերպությունների` Ղարաբաղում գտնվող երկու ռազմագերիներին ետ վերադարձնելու համար: Խոսքը ամռան ընթացքում դիվերսիոն գործողություններ կատարած երկու ձերբակալվածների մասին է: «Նախ դա ԼՂՀ ղեկավարության իրավասության ենթակայության հարց է, բայց իմ իմացությամբ, նշված անձինք հանցագործներ են եւ պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց կատարած հանցանքների, սպանությունների համար, որ կատարել են ԼՂՀ տարածքում»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Խոսելով Կարեն Պետրոսյանի դին փորձաքննության ենթարկելու մասին էլ, Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ ՀՀ ՊՆ-ն երկրի եւ միջազգային տարբեր կառույցների հետ դատաբժշկական փորձաքննության իրականացման ճանապարհին է. «Այնուհետեւ եւ Հայաստանում, եւ դրսում համապատասխան ընթացք կտրվի`այդ խնդրին նաեւ իրավական գնահատական տալու համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031