Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման ենթարկված երիտասարդի մայր. «Չեմ հասկանում, թե ինչու ոստիկաններն այդպես վարվեցին որդուս հետ»

Հոկտեմբեր 14,2014 17:44

«Այս ամենն ազդում է ընտանիքի վրա. Դավիթը կին ունի, երեխա»,-Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ վարչական դատարանի նախասրահում այսպիսի մտահոգություն հայտնեց «Դ!եմ եմ» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակից, մարտ ամսին ֆինանսների նախարարության շենքի մոտից բերման ենթարկված ծրագրավորող Դավիթ Աղաբեկյանի մայրը:

Այսօր ՀՀ վարչական դատարանում հետաձգվեց Դավիթի դեմ ՀՀ ոստիկանության կողմից ներկայացված դատական գործով նիստը` հայցվոր կողմի բացակայության պատճառով: Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 26-ին, ժամը 11.00-ին:

Հիշեցնենք, որ Դավիթ Աղաբեկյանի դեմ գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Դավիթի մայրը մինչև այժմ չի հասկանում, թե ինչու ոստիկաններն այդպես վարվեցին իր որդու հետ ու նշում է. «Ոչ գոռացել է, ոչ հայհոյել: Նույնիսկ մի անգամ էլ ես եմ գնացել իրենց հետ Ազատության հրապարակ»: Դավիթի ծնողները կարծում են, որ դատարանը արդար որոշում կկայացնի` մանավանդ, որ ըստ նրանց`իրենց որդին այն հավաքին, որ մասնակցել է, «տեղին է կազմակերպված եղել»:

Դավիթի ընկերը` Նարեկը, մեզ հետ զրույցում ասաց, «Ես զանգեցի Դավիթին, ասաց, որ մեքենայի մեջ է` դեպի ոստիկանության բաժանմունք ճանապարհին: Բայց ամենահանգիստը Դավիթի համար էինք, նա սովորաբար կենտրոնում չէր լինում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031