Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրաման է ստորագրել բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի ծառահատումների դեմ պայքարի միջոցառումների խստացման մասին

Հոկտեմբեր 14,2014 17:39

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրաման է ստորագրել բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի ծառահատումների դեմ պայքարի միջոցառումների խստացման մասին:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին հանձնարարվել է հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից եռօրյա ժամկետում ներկայացնել բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի ծառահատումների կանխարգելման միջոցառումների ծրագիրը` համաձայնություն ստանալու դեպքում ընդգրկելով նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների տնօրեններին հանձնարարվել է՝
1) հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից եռօրյա ժամկետում մշակել և հաստատել համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանությանը հանձնված բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի ծառահատումների կանխարգելման միջոցառումների ծրագիրը` նախատեսելով շուրջօրյա հերթապահություն.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N1535-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 29-ի N226-Ա և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 29-ի N253-Ա համատեղ հրամանի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 29-ի N227-Ա, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2011 թվականի նոյեմբերի 30-ի N144-Ա և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 29-ի N254-Ա համատեղ հրամանի պահանջներին համապատասխան կազմակերպել ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտի մթերման և բացթողնման աշխատանքները:

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին հանձնարարվել է՝
1) պարբերաբար վերահսկողություն իրականացնել`
ա. հանրապետության անտառային տարածքների, անտառամերձ բնակավայրերի, շրջանցող ավտոճանապարհների նկատմամբ.
բ. բնության հատուկ պահպանվող տարածքների կայուն պահակակետերից մինչև մայրուղիներ ընկած ճանապարհահատվածների նկատմամբ,
գ. փայտանյութի վաճառքի կետերում,
2) համապատասխան պետական կառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության մարզային վարչությունների և տարածքային բաժինների հետ կազմակերպել համատեղ շրջայցեր:
3) ապօրինի փայտանյութ տեղափոխող տրանսպորտային միջոցների հայտնաբերման դեպքում, եթե շրջակա միջավայրին պատճառած վնասի չափը գերազանցում է 200 հազար դրամը, ձեռնարկել համապատասխան միջոցներ` գործերի հետագա ընթացքն ապահովելու համար:

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031