Հոկտեմբերի 10-ին ավարտվեց Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների՝ 20 դատավորի և 13 դատախազի թեկնածուների փորձաշրջանը` յուրաքանչյուրը 480 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ: Փորձաշրջանը մեկնարկել էր հունիսի 30-ին:
Մասնագիտական պատրաստում անցնող դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց փորձաշրջանի կազմակերպումն ու անցկացումը սահմանված է <<Արդարադատության ակադեմիայի մասին>> ՀՀ օրենքով (հոդված 23), որի համաձայն՝ դատավորի և դատախազի յուրաքանչյուր թեկնածուի համար ընտրվում է փորձաշրջանի ղեկավար, համապատասխանաբար՝ Դատարանների նախագահների խորհրդի և Գլխավոր դատախազի կողմից՝ ըստ ունկնդիրների մասնագիտացման:
Փորձաշրջանն ունկնդիրների ինքնուրույն գործելու կարողությունների ձևավորման նպատակով իրականացվող գործընթաց է, որի խնդիրներն են ունկնդիրների մասնագիտական հմտությունների ձևավորումը և կատարելագործումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը, ինչպես նաև, համապատասխանաբար, դատական և դատախազական գործունեության ընթացքում ձևավորված սովորութային կանոնների և ընթացակարգերի վերաբերյալ գիտելիքների և փորձառության ձեռքբերումը:
Փորձաշրջանի ընթացքում ունկնդիրները փորձաշրջանի ղեկավարների հսկողությամբ կատարել են անհատական ծրագրով նախատեսված առաջադրանքները և շաբաթական ծրագրեր ներկայացրել Ակադեմիայի առկա ուսուցման վարչության համապատասխան բաժիններին՝ ստացված առաջադրանքների և կատարված գործողությունների վերաբերյալ: Փորձաշրջանի ընթացքում պարտադիր կատարման ենթակա առաջադրանքներից են՝ նախնական դատական նիստի վարման հմտությունների ձեռքբերում, մասնակցություն դատարանի կողմից գործի հարուցման փուլին, դատական նիստի անցկացման ժամանակ իրականացվող դատավարական գործողություններին և դատական վեճերի լուծման վերաբերյալ քննարկումներին, դատական ակտի կազմմանը նախորդող աշխատանքների կազմակերպում և իրականացում և այլն:
Կարդացեք նաև
Ունկնդիրները փորձաշրջանն անցել են Երևանի տարբեր դատարաններում` քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացմամբ, ինչպես նաև դատախազական համակարգում:
Փորձաշրջանի ավարտից հետո ունկնդիրները Ակադեմիայի ռեկտորին են ներկայացրել փորձաշրջանի ընթացքում կատարված աշխատանքների եւ ձեռք բերված արդյունքների վերաբերյալ հաշվետվություն և գնահատագիր՝ փորձաշրջանի ղեկավարի հաստատմամբ: Ունկնդիրը համարվում է փորձաշրջանն անցած, եթե այն գնահատվել է դրական:
Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 13-ից մեկնարկել է դատավորի և դատախազի թեկնածուների ուսումնական վերջին՝ 5-րդ հատվածը, որը կավարտվի նոյեմբերի 28-ին: Արդարադատության ակադեմիայի դատավորների և դատախազների թեկնածուների ուսումնառության տևողությունը սահմանված է 8,5 ամիս (2014 թվականի մարտի 17-ից նոյեմբերի 28-ը)՝ ներառյալ ավելի քան 3 ամիս տևողությամբ փորձաշրջանը (հունիսի 30-ից հոկտեմբերի 10-ը):
Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժին
Հաղթեց վարչականի սերժուղեղ հրաշամանու*կը:Սերգո, սերգո…