Լրահոս
Օրվա լրահոսը

2-րդ գիտագործնական միջազգային համաժողովի մասնակիցներին հանձնվել է իր մեջ մի քանի խորհուրդ պարունակող հուշանվեր

Հոկտեմբեր 14,2014 16:03

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ , արդարադատության փոխգնդապետ Արմեն Հարությունյանը «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» խորագրով միջազգային 2-րդ գիտագործնական համաժողովի բոլոր մասնակիցներին Հայաստանի հարկադիր կատարման ծառայության և ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի անունից հուշանվեր է հանձնել, որն իր մեջ մի քանի խորհուրդ է պարունակում: «Ծառայության և անձամբ գլխավոր հարկադիր կատարողի անունից պատիվ ունեմ ձեզ ներկայացնելու մի քանի խորհուրդ պարունակող հուշանվեր: Իհարկե, դուք այստեղ կտեսնեք 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովը վկայակոչող նշում՝ Ծաղկաձոր-2014, Հայաստան»,- նշեց նա:

Հարությունյանն ընդգծեց, որ այս հուշանվերն առանձնահատուկ է նրանով, որ մի երեսին պատկերված է հարկադիր կատարման ծառայության խորհրդանիշը, իսկ մյուս երեսին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը. «Դուք այստեղ կարող եք տեսնել հայկական տառեր և այն մարդու պատկերը, ով հայոց գրերի հիմնադիրն է. դա եղել է 5-րդ դարում: Խնդրում եմ պահել այս նվերը՝ որպես հիշատակ կամ հուշ 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովից, Ծաղկաձորից, Հայաստանից և հայերից: Ինձ համար իրոք մեծ պատիվ է այն ձեզ հանձնել»,- ասել է Արմեն Հարությունյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031