Լրահոս
Օրվա լրահոսը

Անցյալ տարի օրինական ճանապարհով 1407 Հայաստանի քաղաքացի մեկնել է Ֆրանսիա

Հոկտեմբեր 14,2014 15:25

Ֆրանսիայում օրինական միգրացիան խրախուսելու նպատակով այսօր «Միգրացիայի կողմնացույց» հանրային իրազեկության արշավի շրջանակներում կազմակերպած «Օրինական միգրացիա դեպի Լեհաստան եւ Ֆրանսիա. հնարավորություն եւ կարգավորումներ խորագրով սեմինարի» ընթացքում լրագրողներին ներկայացվեցին օրինական ճանապարհով Ֆրանսիա մեկնելու պայմանները:

Նշենք, որ «Միգրացիայի կողմնացույց» հանրային իրազեկության արշավը նպատակ ունի Հայաստանի քաղաքացիներին ծանոթացնելու դեպի Եվրամիության երկրներ օրինական արտագաղթի ճանապարհներին:

Ֆրանսիայի իմիգրացիայի եւ ինտեգրման գրասենյակի ներկայացուցիչ Հելեն Հարարին ներկայացրեց, որ 3 պարզեցում է մտցվել հատուկ կարգավիճակ ունեցող՝այսպես կոչված «տաղանդների» աշխատանքային կացության բարելավման համար (կացության նման քարտերը տրվում են այն միգրանտներին, որոնք որեւէ բնագավառում հաջողությունների են հասել): Պարզեցումներին մեկն այն է, որ ուսանողների մուտքը հեշտացվի դեպի աշխատաշուկա, այս կերպ ուսանողները ազատվում են նաեւ առաջին պարտադիր բուժզննումից, որպեսզի զբաղվեն իրենց մասնագիտական գործունեությամբ: Իսկ այս տարվանից էլ այդ բուժզննումը դարձել է ոչ պարտադիր. «Այս պարզեցումների միակ նպատակը նրանց աշխատաշուկայում տեղ տալն է»:

Բանախոսը առանձնացրեց այն հանգամանքը, որ եթե Ֆրանսիայում մի գործատու ցանկանում է օտարերկրացու ընդունել աշխատանքի, պետք է անպայման ապացուցի, որ այդ պաշտոնի համար չի կարողացել Ֆրանսիայում հարմար թեկնածու գտնել եւ այդ պատճառով էլ օտարերկրացու է ընդունել: Նա նշեց, որ կա 30 մասնագիտություն, որոնցով գործատուները չեն կարողանում աշխատող գտնել եւ այս պարագայում նա կարող է օտարերկրացու ընդունել աշխատանքի:

Ֆրանսիայի իմիգրացիայի եւ ինտեգրման գրասենյակում ծրագրի ղեկավար Իվա Ժակոպովիչն էլ ներկայացրեց, որ Ֆրանսիայում ինտեգրման գործընթացը տեղի է ունենում երկու հիմանական փուլերով. «Օրինակ այն հայերը, որոնք ցանկանում են հաստատվել Ֆրանսիայում, պետք է հյուպատոսարանում վիզայի դիմում հայց ներկայացնեն, այնուհետեւ Ֆրանսիայում լեզվի թեսթ պետք է հանձնեն, նաեւ պետք է Ֆրանսիայի պատմության եւ արժեքների մասին թեսթ հանձնեն: Արդյունքը էական չէ, կարեւորն այն է,որ հյուպատոսարան ներկայացնի թեստը հանձնելու ատեստացիան: Հենց Ֆրանսիա ժամանելուն պես պարտավոր է կնքել ինտեգրման պայմանագիրը»:

Բանախոսի ներկայացմամբ՝ 2003 թվականից ի վեր մեկ միլիոն պայմանագիր է ստորագրվել Ֆրանսիայում: Ըստ նրա՝ ինտեգրման պայմանագրի ստորագրման իրավունք ունեն ֆրանսիացու ընտանիքի անդամները, փախստականները եւ նրա ընտանիքի անդամները, մշտական հաստիքային աշխատողները, մարդասիրական նկատառումներ ունեցող անձինք եւ անձնական եւ ընտանեկան կապեր ունեցող անձինք: Իսկ պայմանագրի ստորագրման իրավունք չունեն գործուղված աշխատողները, ուսանողները:

2013 թվականին Ֆրանսիայում ստորագրվել է 108 հազար 969 ինտեգրման պայմանագիր, որոնցից 1 407-ը Հայաստանից են: Հիմնական ազգությունները, որոնք Ֆրանսիայում քաղաքացիության հայց են ներկայացնում Ալժիրից են՝ 16 %, այնուհետեւ Մարոկկո՝ 12,3 %, Թունիս՝ 7,9 %, Թուրքիա՝4,4 %: Հայաստանը 16-րդ տեղն է զբաղեցնում ստորագրված պայմանագրերով եւ ընդհանուր թիվը կազմում է ստորագրածների 1,2 տոկոսը:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031