Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը սպասարկման մակարդակը հավասարեցրել է միջազգային ամենաբարձր չափանիշներին: Այստեղ ամեն բան կազմակերպված է այնպես, որպեսզի ապահովվի առաջին հերթին ֆուտբոլասերների եւ ֆուտբոլիստների անվտանգությունը եւ երկրպագուները հանգիստ վայելեն մեր ընտրանու բարձրակարգ խաղը:
Մնում է, որ մենք` մարզասերներս, էլ կատարենք մեզ առաջադրվող պահանջները:
Այսօր Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալելու է աշխարհի ուժեղագույն թիմերից մեկին` Ֆրանսիայի ընտրանուն: Հանդիպման մեկնարկին դեռ մի քանի ժամ կա, ուստի հիշեցնում ենք, թե ինչ չի կարելի տանել մարզադաշտ. տես՝ լուսանկարում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ի՞նչ 😀