Ռուսաստանը պատրաստ է Եվրամիության հետ քննարկել ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցը, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «Ռոսբալտը»՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
«Կարծում եմ, որ Եվրոպայում առողջ դատող մարդկանցից ոչ մեկը չի վիճի, որ Ռուսաստան- ԵՄ հարաբերությունները շտկելու ավելի խելամիտ տարբերակ չկա», – ասել է Լավրովը Եվրոպական բիզնես ասոցիացիայի կազմի մեջ մտնող ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
«Եվրասիական ինտեգրման ծրագրերը խթանելով հանդերձ՝ մենք բաց ենք այլ երկրների, այլ տարածաշրջանային միավորումների հետ համագործակցության համար: Պատրաստ ենք քննարկել ԵՄ հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հեռանկարները», – ասել է նա՝ ավելացնելով, որ Մոսկվան և Բրյուսելը պետք է բարելավեն հարաբերությունները, հատկապես այն դեպքում, երբ Ռուսաստանի և ԵՄ-ի հարավում գլուխ են բարձրացնում ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև