Ադրբեջանի պետական բյուջեի 2015թ. նախագծով պաշտպանության ծախսերն ընդհանուր բյուջեի 17,9%-ն են կազմում, հայտնում է «ԱՊԱ»-ն:
Ըստ Ադրբեջանի ֆինանսների նախարարության հրապարակած բյուջեի նախագծի, 2015թ. պաշտպանության ոլորտին 3,1%-ով ավելի շատ գումար կտրամադրվի, քան 2014թ.: Սրա մեջ է ներառված նաև հատուկ նշանակություն ունեցող ծրագրերի ծախսերի ֆինանսավորումը:
Հոկտեմբերի 13-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ՌԴ իր գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ հանդիպումից հետո հայտնել էր, որ 2015թ. Ադրբեջանի ՊՆ ծրագրով նախատեսվում է ժամանակակից սպառազինություն գնել Ռուսաստանից:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև