Լրահոս
Օրվա լրահոսը

«Խիստ նախազգուշացում»` ուսանողին ծաղրած ՀՊՏՀ դասախոսին

Հոկտեմբեր 14,2014 13:41

Օրեր առաջ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) հայոց լեզվի դասախոս, երկար տարիներ ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած Մարի Զաքարյանի հետ կապված հերթական միջադեպն է տեղի ունեցել: Նա բանավեճի մեջ է մտել մարտունեցի մի ուսանողի հետ` կապված բառերի արտասանության և շեշտադրման հետ:

mary zaqaryanAravot.am-ին դիմած ուսանողները ներկայացնում են, թե դասախոսը փորձել է ծաղրել ուսանողին` Մարտունու բարբառի համար: Այս փաստն առաջացրել է ուսանողների դժգոհությունը, որոնք առանց այդ էլ մինչև այժմ խնդիրներ են ունեցել 71-ամյա դասախոսի հետ: Ուսանողներն այս հարցով դիմել են նաև բուհի ուսանողական խորհուրդ:
Մեր տեղեկություններով` այս դասախոսի շուրջ իրավիճակն այնքան է սրվել, որ մինչև անգամ դրվել է նրան հեռացնելու հարցը, բայց բուհի ղեկավարությունը դեռ բավարարվել է «նկատողությունով»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Aravot.am-ի հարցմանը գրավոր պատասխանեցին. «ՀՊՏՀ մարքեթինգի 1-ին կուրսի ուսանողները համալսարանի ղեկավարությանը դժգոհություն են հայտնել լեզուների ամբիոնի դասախոս Մարի Զաքարյանի պահվածքից և ուսանողների նկատմամբ վերաբերմունքից: Համալսարանի պրոռեկտորներն ու ուսանողական խորհրդի նախագահը հանդիպել են կուրսի հետ, քննարկել խնդիրը: Քննարկումից հետո ուսանողները խնդրի նկատմամբ ըմբռնում են ցուցաբերել: Համալսարանի ռեկտորի հանձնարարությամբ հարցը քննարկվել է նաև Մարի Զաքարյանի հետ, նրան ներկայացվել է խիստ նախազգուշացում, որ նման դեպքի կրկնության պարագայում ինքը կհեռացվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ludwig says:

    Սույն դասախոսը ինձ-Լյուդվիգ Գևորգյանիս-ՀՊՏՀ Հաշվապահական հաշվառման 1 կուրսի ուսանողիս-ՊՆ հայտով դասից բռնի հեռացրել է ,դասի ժամանակ խոսել ժարգոնով,հարցեր տվել երեխաներին ու վիրավորել ,ծաղրել ու նստեցրել տեղը:Դասի ժամանակ վիրավորել է մեզ ինչ-որ բաներ չիմանալու համար ու անպատվել:Դեպքը եղել է սեպտեմբերի 7-ին 3-րդ դասաժամին :Սա առանձին դեպք է ,որը աննատ է մնացել:Խնդրում եմ տարածել:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031