Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը նավթ չունեն, բայց փոխարենը հպարտություն ունեն. Օքսանա Նովիկովա

Հոկտեմբեր 14,2014 13:33

Ծաղկաձորում շարունակվում է «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» խորագրով միջազգային 2-րդ գիտագործնական երկօրյա համաժողովը: Այսօրվա քննարկումը կրում է «Կատարողական վարույթով պարտապանի նկատմամբ կիրառվող հարկադրանքի սահմանները» խորագիրը. առաջարկներով և հարցերով հանդես են գալիս Ֆրանսիայի, Մոլդովայի, Հունաստանի, Ղազախստանի, Սերբիայի, Ռուսաստանի, Չեխիայի, Սլովակիայի ներկայացուցիչները:

Համաժողովի ընթացքում ելույթ ունեցավ Մոլդովայի դատական կատարողների ազգային միության գլխավոր քարտուղար Օքսանա Նովիկովան, ով նշեց, որ տպավորված է Հայաստանով և հայ ազգի հյուրընկալությամբ: Օքսանա Նովիկովան առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց հայերին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ տպավորված է Հայաստանով: «Ես շատ շնորհակալ եմ Հայաստանին այս համաժողովը նման բարձր մակարդակով կազմակերպելու համար: Սակայն ցանկանում եմ առանձնահատուկ նշել հայերի հյուրընկալությունը: Մենք շատ շնորհակալ ենք այն ընդունելության համար, որ դուք մեզ ցույց եք տվել այս երկու օրերի ընթացքում»,- ասաց նա:

Օքսանա Նովիկովան ընդգծեց, որ իր հայ ընկերներից մեկն իրեն շատ լավ խոսք է ասել, որի մասին ինքը ցանկանում է բարձրաձայնել: «Հայերը նավթ չունեն, սակայն փոխարենը հպարտություն ունեն: Ես համաձայն եմ այս մտքի հետ»,- ընդգծեց նա:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031