Թենիսի «Կրեմլի գավաթ» միջազգային հեղինակավոր մրցաշարում հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը, որը ներկայացնում է Ռուսաստանը, կանանց զուգախաղերում ընկերակցելով իր հայրենակից Ալեքսանդրա Պանովայի հետ, մեկնարկային տուրում 6-4, 6-7, 11-9 հաշվով պարտության է մատնել Անաստասիա Պավլյուչենկովա (Ռուսաստան)/Լյուցիա Շավարժովա (Չեխիա) զույգին եւ անցել երկրորդ շրջան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` erkramas-ի