Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դուք այնտեղ վախեցած մարդկանց տեսա՞ք, միգուցե հարթակում էին վախեցած մարդիկ կանգնած» Գագիկ Մելիքյան

Հոկտեմբեր 14,2014 13:13

«Իրոք, կար ժողովրդի մի ստվար զանգված, որոնք չհավատալով Եռյակին, այդպես էլ չմասնակցեցին այդ հանրահավաքին: Սա պայմանավորված է նրանով, որ մենք, իրոք, ճիշտ կարծիք ենք արտահայտում: Նրանք ուղղակի չեն հավատում Եռյակին՝ ունենալով սոցիալական խնդիրներ: Նրանք իրենց հույսը կապում են իշխանությունների հետ: Ինչ վերաբերում է, որ բազմամարդ է եղել այս հանրահավաքը, իրոք, նախորդ հանրահավաքների համեմատ բազմամարդ է եղել, բայց այնքան բազմամարդ չի եղել, որքան իրենք էին կարծում, որ պետք է հավաքեն: Երկրորդը՝ ժողովրդի բազմամարդ լինելը չի նշանակում, որ իշխանափոխության հարց պետք է լուծվի»,- այսօր «Հենարան» ակումբում Եռյակի հանրահավաքի մասին ասաց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

Նրա խոսքերով՝ «Չեմ կարծում, որ այն թվերը, որոնք հրապարակվում են Եռյակի կողմից հանրահավաքի մասնակիցների թվի մասին, համապատասխանում են իրականությանը: Ես համոզված եմ, որ նախկինում, երբ հանրահավաքներ էր կազմակերպվում ՀԱԿ-ի եւ ժառանգության կողմից, ականատես եղանք, թե ինչ թվեր էին հրապարակում՝ 100 հազար, 80 հազար: Հիմա ավելի շատ էին՝ 50 հազար են հրապարակում: Բայց դա էլ չի համապատասխանում իրականությանը: 16 հազարը 50 հազար չէ: Ես համոզված եմ, որ այդ թիվն էլ մտահոգիչ է մեզ համար»:

Ըստ Գագիկ Մելիքյանի, Եռյակն ընդամենը ցանկություն ունի հասնել աթոռի. «Իրենք պետք է որոշեն, թե ում նպատակն իրականություն կդառնա: Կարծում եմ, որ այդ հողի վրա բավականին լուրջ տարաձայնություններ կառաջանան հետագայում»:

Պատգամավորը վստահեցրեց, որ արտահերթ ընտրությունների որեւէ խնդիր չի տեսնում:
Հարցին՝ շատ մարդիկ չեն գալիս հանրահավաքին, որովհետեւ վախի մթնոլորտ կա, Մարտի 1 է եղել, վախենում են՝ Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Իսկ դուք այնտեղ վախեցած մարդկանց տեսա՞ք: Միգուցե հարթակում էին վախեցած մարդիկ կանգնած»:

Հարցին՝ երեկ Եռյակի հանդիպումից հետո Լեւոն Զուրաբյանը հստակ հայտարարեց Եռյակի դիրքորոշումը, որ այս իշխանություններն այլեւս չեն կարող ղեկավարել, պետք է հեռանան, ՀՀԿ-ն ե՞րբ կարձագանքի ընդդիմությանը՝ Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Երբ կհնչեն մյուս պահանջները մյուս քաղաքական ուժերի կողմից, ամսի 24-ին մենք ձեզ կպատասխանենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Հորեղբորդ տղա Գուրգենին հարցրու` նա շատ լավ կներկայացնի քեզ և քո նմաններին…
    (Տավուշեցի)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031