Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եռյակի միասնական պահանջի մասին պատկերացում չունենք». նախկին պատգամավոր

Հոկտեմբեր 14,2014 12:54

Նախկին պատգամավոր, ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանն այդպես էլ չի հասկացել եռյակի պահանջները:

«Շատ դժվար է հասկանալ՝ ի՞նչ էր եռյակը միասնական պահանջում: Մենք չունենք եռյակի միասնական պահանջի առումով որևէ պատկերացում, քանի որ միասնական պահանջ չկար: Հաջորդ հանրահավաքը, որը հոկտեմբերի քսանչորսին է նախատեսված, նույնպես հասկանալի չէ, թե ինչի՞ համար է լինելու»,- այսօր «Անալիտիկ» ակումբում ասաց նախկին պատգամավորը:

Նրա գնահատմամբ, Հայաստանի արտաքին քաղաքական իրավիճակը երբեք այսքան լարված չի եղել ու այդ պարագայում պետք է նժարի վրա դրվեին ԵՄ ասոցացման պայմանագրի ստորագրումն ու ԵՏՄ մուտք գործելու հարցը. «Բայց այդ հարցերը խորությամբ մեր քաղաքական դաշտում չքննարկվեցին, քանի որ ներքաղաքական լուրջ բևեռացում գոյություն ուներ: Արդյոք հերթական սահմանային իրավիճակի մեջ մտնելուց Հայաստանը դոմինոյի իրավիճակում չի՞ ենթարկվի»:

Ըստ նրա, Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելով, ունի մի քանի նպատակ՝ վերականգնել տարածաշրջանում իր ազդեցությունը, վերականգնել տնտեսական գիտական և այլ կապերը. «Մենք ժամանակին այս տարածքում եղել ենք բավականին ազդեցիկ երկիր, սակայն այսօր Հայաստանի ազդեցությունը այս տարածքներում իջել է և մեզ համար շատ վատ է, երբ այսօր Ղազախստանն է ինչ-որ բաներ թելադրում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031