Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները պնդում են՝ սա իշխանությունը բաժանելու շուրջ սակարկություններ սկսելու առաջարկ էր. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 14,2014 12:44

Տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որը նա եզրափակեց՝ ասելով. «Վարչախմբից այլեւս սպասելիք չունենալով, այսուհետեւ մենք նրան պահանջներ կամ փոխզիջումային առաջարկներ, առավել եւս վերջնագրեր չենք ներկայացնելու։ Մեր ծրագրերն ու նպատակները հստակ են, ուստի երկխոսության եւ փոխզիջումային լուծումների առաջարկները
պետք է բխեն իշխանություններից։ Եթե այդ առաջարկները ողջամիտ լինեն, ապա հնարավոր է, որ դրանց ընդառաջենք, իսկ եթե ոչ, ապա, գործող
նախագահի օրինակով, դրանք կուղարկենք գրողի ծոցը»։

Եվ ահա, չնայած հստակ ձեւակերպումներին, իշխանական ճամբարում այս խոսքերը յուրովի են ընկալել։ Ճիշտ եւ ճիշտ՝ հայտնի ասացվածքի նման. «Յուրաքանչյուրը մտածում է ըստ իր փչացածության աստիճանի»։ Իշխանություններն ու իշխանական շրջանակները պնդում են՝ սա իշխանությունը բաժանելու շուրջ սակարկություններ սկսելու առաջարկ էր։

«Մենք պիտի հասկանանք՝ ինչ առաջարկենք՝ պաշտո՞ն են ուզում, պաշտոն տանք, ուզում են գան կոալիցիա՞, գան կոալիցիա, ի՞նչ են առաջարկում։ Որեւէ մեկդ կարո՞ղ եք ձեւակերպել։ …Բանակցություններ վարում են այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը կա։ …Բանակցությունների մասին ո՛չ խոսք է եղել, ո՜չ էլ դրա անհրաժեշտությունը կա, եւ ինչի՞ շուրջ պիտի բանակցենք»,- իրեն հատուկ «ոսկեղենիկ հայերենով», երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, սակայն, երեկ հակադարձեց՝ իրենք իշխանությունից որեւէ առաջարկ չեն ակնկալում։ «Մենք մեր անելիքը գիտենք, եւ գիտենք, թե ինչ գործընթացով ենք գնալու։ Եթե իշխանությունն ասելիք ունի, ապա նա ունի մի փոքր ժամանակ այն ներկայացնելու համար»։

Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031