Լրահոս
Օրվա լրահոսը

Բա միասնական օրակարգը հո պոզով– պոչով չի՞ լինում. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 14,2014 12:28

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը քաղաքական դաշտում յուրօրինակ լակմուսի թղթի ղեր կատարեց։ Միանգամից ցույց տվեց, թե քաղաքական դաշտում ով ինչով է շնչում։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ ամենաարագն արձագանքեցին երկու քաղաքական կառույցներ՝ ՀՀԿ-ն ու «Քաղաքացիական պայմանագիրը», ընդ որում՝ երկուսն էլ հանդես գալով կոշտ քննադատությամբ։ Ինչ արած, դա էլ մեր ներքաղաքական կյանքի առանձնահատկությունն է։

Շատ ավելի զավեշտալի էին քաղաքագետների ու վերլուծաբանների՝ ասես վերին հրահանգով հնչեցված այն կարծիքները, թե քառյակի ուժերը միասնական օրակարգ չունեն, համագործակցության վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չեն ստորագրել եւ այլն։
Չէ, եկեք իրար ճիշտ հասկանանք։ Նրանք, ովքեր լսել են հանրահավաքում հնչած ելույթները, միանշանակ պիտի հանգեին այն եզրակացության, որ միասնական օրակարգ լավ էլ գոյություն ունի։ Ամեն ինչ շատ պարզ է՝ քառյակը գտնում է, որ երկրի վիճակր լավ չէ, որ պետք է արմատական փոփոխություններ անել, որ դրա համար անհրաժեշտ է իշխանափոխություն, եւ եթե ժողովուրդը դրան պատրաստ է՝ քառյակն էլ պատրաստ է ղեկավարել այդ շարժումը եւ հասնել հաղթանակի։ Քառյակի ուժերից որեւէ մեկն այս օրակարգի դեմ որեւէ առարկություն ունեցե՞լ է կամ հրապարակավ արտահայտե՞լ է։ Եթե ոչ՝ ուրեմն հենց դա էլ միասնական օրակարգն է, բա միասնականը հո պոզով– պոչով չի՞ լինում։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031