1. Ինչո՞ւ պետական ատյանները Սուրիկ Խաչատրյանի մասին խոսելիս չեն զլանում նշել, որ նա գիտությունների դոկտոր է, ինչ է՝ տեղեկացվա՞ծ չեն, որ այն շնորհվել է «Տեղեկատվայնացման միջազգային ակադեմիա» «հնչեղ» անունը կրող կանադական հասարակական կազմակերպության կողմից, որը նույնն է, ինչ որևէ իրավաբանական անձ, ով ոչ մի պետական ստատուս չունի։ Իհարկե, կազմակերպությունը կարող է գնահատել իր հետ համագործակցած կամ իրեն օժանդակած անձանց վաստակը կազմակերպության կայացման և զարգացման գործում, բայց դա չի կարող լինել գիտական աստիճան շնորհելու տեսքով։ Համենայնդեպս՝ ընդունել այս շնորհումը «հալած յուղի տեղ», բնավ չարժե։
2. Գիտության նվաճումներն առաջին հերթին պետության հետաքրքրության առարկան են, ուստիև գիտական աստիճաններ շնորհելը պիտի լինի պետության մենաշնորհը։ Իհարկե նույնիսկ այստեղ մենք խնդիրներ կարող ենք ունենալ, քանի որ քիչ չեն եղել դեպքեր, երբ պետական բուհերի շնորհիվ կամ միջնորդությամբ կոչումներ են ստացել այնպիսի մարդիկ, որոնց միայն անունն արդեն իսկ զավեշտ է առաջացնում մարդկանց մոտ, քանի որ այն ասոցացվում է անգրագիտության հետ։
Կարեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հարթակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև