Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ամենի մեղավորն ո՞վ է։ Լրագրո՞ղը, որն արձանագրում է իրականությունը. «168 ժամ»

Հոկտեմբեր 14,2014 11:51

Լրագրողներին բազմիցս հիշեցին հոկտեմբերի 10-ի հանրահավաքից առաջ և հետո։ Ընդ որում, հիմնականում՝ որպես «ծախված», «Սերժի վկա», «իշխանության կամակատար» և այլն։ Պատճառն այն էր, որ լրագրողները, հնարավորություն ունենալով համեմատել նախորդ 20 տարիների իրադարձությունները, մարտի 1-ին տեղի ունեցածը, նախագահական վերջին ընտրություններից հետո տոտալ հիասթափությունը, մտավախություն էին հայտնել, թե ոչ իշխանական ուժերն այնքան էլ լավ չեն պատկերացնում՝ ինչ նկատի ունեն մարդիկ՝ «իշխանափոխություն» ասելիս։ Ա. Սերժ Սարգսյանի անդառնալի հեռացում քաղաքական դաշտից, բ. ինչն ամենևին չի ենթադրում, թե նրա փոխարեն ցանկանում են տեսնել Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին և նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Լրագրողները նկատել էին նաև, թե ազնիվ չէ անհաջող մեկին ոչ իշխանական մյուսով փոխարինելն արդարացնել։
Այս ամենն արձանագրած լրագրողների մասին ասել՝ «ռեժիմի սպասարկուներ», նույնն էր թե՝ ոչինչ չասել։ Ու շրջանառության իջեցվեց ամենախոցելի արտահայտությունը՝ «լրագրությունն աշխարհի երկրորդ հնագույն մասնագիտությունն է»։ Իբրև թե՝ ի՞նչ սպասել այն մասնագիտության տեր մարդկանցից, որոնք իրենց հմտություններով զիջում են միայն առաջին հնագույնին։ Լրագրությունը հնագույն մասնագիտությունների շարքին դասելով՝ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները, կաշառակեր նախարարներն ու պաշտոնյաները, թերևս, վստահ են՝ այդպիսով հաջողացրեցին խոցել լրագրողների մասնագիտական պատվախնդրությունը։

Լավ, եթե երկրի նախագահը տապալում է իր աշխատանքը, եթե այս մի նախարարը կոռումպացված ու սադիստական հակումներով մեկն է, եթե ՀՀԿ-ում և, առհասարակ, իշխանության վերնախավում մարդիկ են, որոնք պատահաբար են հայտնվել 21-րդ դարում, և՞ս լրագրողներն են մեղավոր։ Կամ՝ եթե ոչ իշխանական ուժերի գաղափարական առաջնորդն անհասկանալի անցյալով օլիգարխ է, եթե հոկտեմբերի 10-ի հանրահավաքը նույնությամբ հիշեցնում էր Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության
արարողությունը, երբ հազարավոր մարդիկ նրա հրավերով առավոտյան եկան Ազատության հրապարակ, իսկ «Ժառանգության» առաջնորդն ասաց՝ գլխավորը տեղի է ունենալու ժամը 18-ի հանրահավաքին, գնացեք, կգաք այդ ժամին, այս ամենի մեղավորն ո՞վ է։ Լրագրո՞ղը, որն արձանագրում է իրականությունը, թե՞ քաղաքական ոչ հասուն կամ ոչ ազնիվ գործիչներն ու բարձրաստիճան պաշտոնյաները:

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031