Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական մամուլում քաղաքական վերլուծությունները եւ մեկնաբանությունները Քեթի Լիչին դեռ չեն բավարարում. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 14,2014 11:15

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչին մեր լրատվամիջոցների ընդհանուր որակը դեռ չի բավարարում։ Մեծ Բրիտանիայի դեսպանի նման գնահատականը հնչեց ի պատասխան «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում մեր երկրում ԶԼՄ-ների կատարած աշխատանքը, ինչպիսի՞ թերություններ եւ առավելություններ կմատնանշեիք մեր եւ մեր գործընկերների աշխատանքում՝ համեմատելով այն Ձեր երկրի լրատվական դաշտի հետ։

«Ես նկատել եմ, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ 2014թ.-ի մամուլի ազատության վարկանիշային աղյուսակում Հայաստանը հայտնվել է 78-րդ տեղում՝ չորս նիշով զիջելով 2013թ. դիրքերը։ «Ֆրիդոմ Հաուս», «Ազատությունն աշխարհում» 2014թ. զեկույցում Հայաստանը, Արեւելյան գործընկերության հիմնական երկրների հետ միասին, մամուլի ազատության առումով գնահատվել է որպես «կիսաազատ» երկիր»,- ասաց դեսպանը։ Իհարկե, նա միեւնույն ժամանակ ավելացրեց, որ Հայաստանի լրատվական դաշտում բավական շատ է պլուրալիզմը (բազմակարծությունը), ի դեմս մի շարք հիանալի մեկնաբանների, սակայն ընդհանուր որակը, քաղաքական վերլուծությունները եւ մեկնաբանությունները Քեթի Լիչին դեռ չեն բավարարում։

Ք. Մ.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031