Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 11-ին ոչ ոք այլ Հայաստանում չարթնացավ. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 14,2014 11:07

Հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքից առաջ Եռյակի ներկայացուցիչները խոստացել էին, որ հոկտեմբերի 11-ին բոլորս արթնանալու ենք այլ Հայաստանում։ Ընդ որում, խոստումը տվել էին շատ ուղիղ, Եռյակի մարզային հանդիպումների ընթացքում:
Մասնավորապես, Արարատում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Եռյակի առանցքային ուժը համարվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը բառացիորեն ասել էր հհտեւյալը. «Յոթ օր հետո վարկային իջեցված տոկոսներով պիտի գնանք տուն, յոթ օր հետո ձեզ տեղի-անտեղի չպիտի տուգանեն՝ իրենց հարստանալու համար, յոթ օր հետո ձեր աշխատավարձերից չպետք է պահումներ կատարվեն, յոթ օր հետո չպիտի Սահմանադրություն փոխեն՝ վերարտադրման համար։ Մեր խոսքը գործ է, բարե՛ւ Հայաստան, նո՛ր Հայաստան»։

Նույն օրը նույն քաղաքում Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ասել էր. «Դուք, մենք հոկտեմբերի 10-ին գնալու ենք Ազատության հրապարակ եւ նրանց ասենք՝ դավայ դասվիդանյա»։
… Հոկտեմբերի 11-ին ոչ ոք, իհարկե, այլ Հայաստանում չարթնացավ։ Մնում է սպասել հոկտեմբերի 24-ին նշանակված Եռյակի հանրահավաքին եւ հուսալ, որ միգուցե հոկտեմբերի 25-ին այլ Հայաստանում արթնանանք։ Հետո էլ ոմանք կարող է սպասեն հաջորդ հանրահավաքի հետօրեին այլ Հայաստանում արթնանալուն։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031