2013թ.-ին իր «հաղթանակը Մոսկվայից բերելու» գնացած Րաֆֆի Հովհաննիսյանի համար դժվար թե մեծ խնդիր լինի ԵՏՄ-ի հարցով այլեւս իր «ջղաձգումներն» ի ցույց չդնելը։ Ի վերջո, եթե նա քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ այդքան հեշտությամբ մոռացավ՝ թե ինչպես էր 2011-ին նույն այդ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնող Լեւոն Տեր-Պետրոսյանը քամահրանքով հրաժարվում իր ծոմապահ ձեռքը սեղմելուց, եւ կամ՝ ինչպես էր նույն ԲՀԿ-ի ղեկավարությունը 2013-ին իր առաջադրումը համարում քաղաքական թատրոն եւ հրաժարվում որեւէ կերպ աջակցել, ապա ԵՏՄ-ի մասին առժամանակ լռելն առհասարակ դժվար չպետք է լինի՝ եռյակից դուրս չմղվելու համար։
Այլ հարց է, թե դեռ որքան եւ ինչ չափով է ՀԱԿ առաջնորդը ցանկանում Րաֆֆուն տեսնել եռյակի մեջ։ Դրա համար, ինչպես արդեն նշել ենք, նա ունի շատ ավելի համեստ եւ նախագահական ամբիցիաների մասին արդեն մոռացած Ստեփան Դեմիրճյանին, որին էլ շտապեց բերել հարթակ՝ այդպիսով ըստ էության, նախապատրաստելով Րաֆֆու անցնցում փոխատեղումը։
Իր երեկվա «նախազգուշական հարցազրույցով» Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն իսկ ուրվագծել է նման հեռանկարի՝ թեկուզեւ դեռ փոքր, բայց առկա հավանականությունը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև