Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող է Հայաստանն առաջիկա տարիներին սպասարկել իր արտաքին պարտքը, սակայն… «Հրապարակ»

Հոկտեմբեր 14,2014 10:55
partq

Հայաստանի իշխանությունների համար արատավոր գործելաոճ է դառնում՝ վերցնել վարկ, իշխանությունը պահելու համար, ապա ջրի գնով պարտքի դիմաց մաս-մաս վաճառել Հայաստանը։ Մեր ռազմավարական գործընկերը 100 միլիոն դոլար պարտքի դիմաց զրկում է մեր կառավարությանը գազային բաժնետոմսերից, բայց միաժամանակ ներում է Կուբայի 35.2 մլրդ դոլարի հասնող պարտքը։

Սերժ Սարգսյանի իշխանության գալու առաջին տարում մեր երկիրը պարտք էր 1 միլիարդ 906 միլիոն 38 հազար դոլար, ապա, 2009թ.-ին, արդեն պետական պարտքը հասավ 3 միլիարդ 375 միլիոն 297 հազար, 2011-ին՝ 4 միլիարդ 134 միլիոն 670 հազար դոլարի։ Այսօր արդեն մոտենում ենք 5 միլիարդին։

2015 թվականից սկսած, մեր արտաքին պարտքի սպասարկումը կազմելու է տարեկան կես միլիարդ դոլար։ 2013թ. ավելի քան 800 միլիարդ դոլար մարվեց, որի միայն 500 միլիոն դոլարը ռուսական կայունացման վարկն էր։ Այն վերցվել էր 2009թ., 15 տարվա մարման ժամկետով՝ աղետյալ գոտում բնակարանաշինության եւ բանկային համակարգի աջակցության նպատակով։ Այդպես էլ չօգտագործվեց։ 2013թ. մայիսի 5-ի կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ ՀՀ-ն այսուհետ արտարժույթով պարտատոմսեր է թողարկելու։ Նույն թվականի աշնանը թողարկված եվրոբոնդով, այսինքն՝ միջազգային բորսաներից վերցված 700 միլիոն դոլար պարտքով մարվեց ռազմավարական գործընկերոջ վարկը։ Կառավարությունն ընդունել էր քաղաքական որոշում։

Կարող է Հայաստանն առաջիկա տարիներին սպասարկել իր արտաքին պարտքը, սակայն մեր կենսամակարդակի անկման, բյուջեի կողմից մի շարք ծրագրեր չիրականացնելու հաշվին եւ արտագաղթը խրախուսելու ճանապարհով։

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031