Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ. «Ես չգիտեմ՝ ինչ է նկատի ունեցել Նազարբաեւը, բայց ասում եմ, որեւէ խոչընդոտ եւ խնդիր չկա». «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 14,2014 10:50

Հոկտեմբերի 10-ին Մինսկում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի ստորագրումից առաջ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել էր, թե ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը համաձայնեցված է, եւ Ղազախստանը ՀՀ-ի անդամակցության շուրջ ոչ մի խոչընդոտ չի տեսնում։ «Հաջողվել է կոմպրոմիսային տարբերակ գտնել այն հարցի շուրջ, որ մենք տվել էինք սահմանների վերաբերյալ, որով Հայաստանը միանում է մեր միությանը»,- հայտարարել էր Նազարբաեւը չմանրամասնելով, թե ի՞նչ կոմպրոմիս է ձեռք բերվել։

Հիշեցնենք, Աստանայի գագաթնաժողովի ժամանակ Նազարբաեւն ընթերցել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակը եւ հայտարարել, որ Հայաստանը ԵՏՄ-ին պետք է միանա առանց Լեռնային Ղարաբաղի, որ ԼՂ-ի եւ ՀՀ-ի սահմանին պետք է մաքսակետեր դրվեն։

Երեկ անդրադառնալով Նազարբաեւի հայտարարությանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ասաց. «Մաքսակետերի հարցը որեւէ պետության, որեւէ ուժի ճնշման կամ առաջարկի խնդիր չէ։ Մաքսակետեր եղել են Հայաստանի եւ Արցախի սահմանին պատերազմի ժամանակ։ Հիմա դրա կարիքը չկա, որովհետեւ մենք չենք տեսնում նման անհրաժեշտություն։ Եթե վաղը տեսնենք, մենք ինքներս կմտցնենք։ Այստեղ արտաքին ուժերի պրոբլեմն ընդհանրապես զրոյական է, չկա այդպիսի բան, քանի որ սա յուրահատուկ հարց է։ Ես չգիտեմ Նազարբաեւը ինչ նկատի ունի, ես այստեղ վտանգավոր բան չեմ տեսնում»։ Հարցին՝ այդուհանդերձ, Արցախի իշխանությունները փորձե՞լ են ՀՀ իշխանությունների հետ ճշտել, թե ինչ կոմպրոմիսի մասին է խոսքը, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Ճշտելու խնդիր չկա, իրականությունը երբ դիտարկում ենք, սա առաջընթաց է։ Համենայնդեպս, քանի որ այդպիսի անհրաժեշտություն չկա, ինչ-որ մանրուքներ իմանալ պետք չէ։ Ամեն ինչ պարզ է եւ մանրանալու անհրաժեշտություն չկա։ Որեւէ խնդիր չկա այստեղ։ Ես չգիտեմ՝ ինչ է նկատի ունեցել Նազարբաեւը, բայց ասում եմ, որեւէ խոչընդոտ եւ խնդիր չկա»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031