Լրահոս
Օրվա լրահոսը

30 րոպե Բուլգակովի տանը (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 14,2014 10:45

Կիեւի լավագույն անկյուններից է գրող, դրամատուրգ, ռեժիսոր Միխայիլ Բուլգակովի թանգարանը, այն հիմնադրվել է 1989-ին: Այս տանը նա ընդմիջումներով ապրել է
1906 – 1919թթ:

Երբ հայաստանցիներով ներս մտանք, թանգարանի խստադեմ աշխատակիցը հետաքրքրվեց, թե որ երկրից ենք, Հայաստանի անունը լսելուց հետո դեմքի արտահայտությունը փոխվեց, սկսեց ժպտալ: Խոստացավ 30 րոպեանոց հետաքրքիր էքսկուրսիա: Այդպես էլ եղավ:

bulgakov_7 bulgakov_6 bulgakov_5 bulgakov_4 bulgakov_3 bulgakov_2 bulgakov_8
Թանգարանն այժմ ունի 3000 ցուցանմուշ: Դրանցից 500-ը Բուլգակովի անձնական արխիվից է: Բուլգակովի թանգարանը տեղակայված է այն տանը, որը հայտնի է գրողի «Սպիտակ գվարդիա» վեպից:

Ներսում յուրատեսակ կիսամութ ու խորհրդավորություն է: Սենյակներից մեկի պահարանի միջով այցելուները մտնում են Բուլգակովների հաջորդ սենյակ: Թանգարանի մեկ սենյակ էլ մասնագիտությամբ բժիշկ Բուլգակովի աշխատասենյակն է. նա ժամանակին ավարտել է Կիևի Սբ. Վլադիմիր համալսարանի բժշկական ֆակուլտետը:

Թատրոնի, գրականության հանդեպ սերը փոխանցվել է մորից, որը երիտասարդ տարիքում այրիանալով՝ իրեն լիովին նվիրել է երեխաների դաստիարակությանը: Գրողի հայրը Կիևի հոգևոր ակադեմիայի պրոֆեսոր է եղել, մայրը` ուսուցչուհի, իսկ երկու պապերը ՝ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականներ:

Թանգարանի էքսկուրսավարը հայտնեց, որ Բուլգակովը երեխա ժամանակվանից սիրել է կարդալ Գոգոլի գործերը ու նրան համարել է իր ուսուցիչը՝ որպես միստիկ գրող: Պատահական չէ, որ Բուլգակովի կնոջ միջամտությամբ նրա գերեզմանի վրա դրված է «Գողգոթա» կոչվող քարը, որը նախկինում եղել է Գոգոլի գերեզմանի տապանաքարը:
Էքսկուրսիան Բուլգակովյան թանգարանում տպավորիչ է, այն այցելուի նախասիրությամբ կարող է ավարտվել Բուլգակովի տան պատշգամբում՝ թեյախմությամբ:

Էքսկուրսիայի համար նախապես են հերթագրում, Բուլգակովների սենյակները փոքր են, 12-13 մարդուց ավելի ներս չեն թողնում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կիեւ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031