Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը համաձայն չէ այն կարծիքներին, թե նախապես հռչակված գլխավոր թեմաները շրջանցվել են. «Հրապարակ»

Հոկտեմբեր 14,2014 10:28

Փաստորեն, հանրահավաքը երկու կարեւոր օրակարգային հարց ուներ՝ սահմանադրական բարեփոխումներ եւ 12 կետի կատարողականի ամփոփում։ Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ այս երկու հարցերից ոչ մեկը չարծարծվեց հանրահավաքում։

…ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը համաձայն չէ այն կարծիքներին, թե նախապես հռչակված գլխավոր թեմաները շրջանցվել են, եւ հիշեցրեց իր ելույթը։
ԲՀԿ-ից չէին ժխտում, որ շրջանցվել է, սակայն փորձում էին արդարացնել դա։ ԲՀԿ-ական տնտեսագետ Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ 12 կետի վերաբերյալ Եռյակի գնահատականն արդեն տարածվել էր նախապես, եւ, բացի այդ, մարզային այցերի ժամանակ իրենք խոսել էին այդ թեմաներից, բայց Մելքումյանը հուսադրում է. «Գործընթացը շարունակվում է, սա ընթացքում խոսվելու է։ Այս գործընթացը դեռ չի վերջացել, համարեք, որ գործընթացը սկսվել ու շարունակվելու ա, այսքանը»։
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բավարար համարեց
անդրադարձը նշված հարցերին։ 12 կետի մասով Մարտիրոսյանը կրկնեց Մելքումյանին՝ նախօրոք տարածել էին իրենց տեսակետը, «էլ դրա հետ կապված առանձնահատուկ խոսելու թեմա չկար»։ Սահմանադրական բարեփոխումների թեմայի մասով էլ հավելեց. «Դե, ինչքանով որ խոսվեց, դրանից ավել չարժեր էլ, որովհետեւ կարիք չկար»։ Բայց չէ՞ որ հենց դա էր հանրահավաքի խնդրո առարկան, եւ այդ պատճառով ՀՅԴ-ն չմասնակցեց հանրահավաքին։ «Էդ հարցը դաշնակցականներին տվեք, թե ինչի չեկան»։ Փորձեց հավաստիացնել, որ թեմատիկ առումով սցենար չի փոխվել՝ այնպես էր, ինչպես նախատեսված էր։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031