Հոկտեմբերի 13-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ անձինք Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասի 2-րդ փողոցի սկզբնամասում հրազենից կրակոցներ են արձակել 1959 թ. ծնված Լևոն Ավետիսյանի վարած «ԲՄՎ 530» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով Ավետիսյանը գլխի մասում ստացած հրազենային վնասվածքից հիվանդանոցում մահացել է, իսկ նրա կինը` 1963 թ. ծնված Նունե Ա.-ն, «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայրում հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի 1 գնդակ և 5,45 մմ տրամաչափի 11 դատարկ պարկուճ:
Հայտնաբերված գնդակը և պարկուճներն ուղարկվել են ոստիկանություն՝ փորձաքննության:
Կարդացեք նաև
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
ՀՀ ոստիկանություն
Առաւօտ լուսոյ։
Աչքերնիս հազիւ բացած աչք մը տանք կ`ըսենք մեր հայրենի լուրերուն’ տեսնենք թէ
Ազերիները լողալ սկսած են սորվիլ ?- կամ մերոնք Ագուլիս հասած են ?-Ռուսերը վերջին
նորոյթ հզօր զինամթերք յանձնած են հայերուն ?,,,եւ ինչ կը կարդանք’
— Սահմանին վրայ հայ զինծառայող մը եւս սպաննուած է հակառակորդի կողմէ
— այսինչը այնինչին դատ բացած է սաստիկ վիրաւորուած ըլլալով։
— Ուրիշ մը սուր դանակով ընկերը մորթած է ։
— հարբած վարորդ մը մայթին կանգնած բազմութեան վրայ գալած չորս հոգի սպաննած է
— եւ այլն,,,եւ այլն ,,,
Գիշեր բարի,մինչեւ վաղը։