Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Բոզոյան. «Բարձր մաքսերը թույլ չեն տալու, որ Հայաստանը մրցի իր հիմնական հակառակորդ Ադրբեջանի հետ»

Հոկտեմբեր 13,2014 22:15

«Հայաստանը պետք է որեւէ ինտեգրացիոն նախագծի կողմնակից չլինի, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հարցը»,- այսօր` հոկտեմբերի 13-ին, Կովկասի ինստիտուտում կազմակերպված կլոր սեղանի ընթացքում, անդրադառնալով հոկտեմբերի 10-ին Բելառուսում ստորագրված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագրին, հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Այս պարագայում, ըստ նրա, Ադրբեջանի նման Հայաստանն էլ հնարավորություն ուներ զերծ մնալ ընտրություն կատարելուց. «Երբ 2009 թվականին Հայաստանը հայտարարեց, որ իր գերակա ուղին համարում է եվրոպական ուղղությունը, այդտեղից առաջացավ 300 միլիոն գազի պարտքը, Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ անվստահությունը, ռուս-ադրբեջանական սերտ համագործակցությունը, որն ավարտվեց 2013 թվականին ռուս-ադրբեջանական պայմանագրի կնքմամբ, որի համաձայն ավելի քան 4 միլիարդ ռազմաարդյունաբերական համալիր պետք է կառուցվի Ադրբեջանում»:

Պարոն Բոզոյանը համարում է, որ քանի դեռ եվրասիական տարածքը պատրաստ չէր լիարժեք ինտեգրման, Հայաստանը հնարավորություն ուներ ազատական տնտեսական ռեժիմի պայմաններով Ռուսաստանի հետ առավելագույնս պահպանել հարաբերությունները ռազմական եւ առեւտրաէներգետիկ ոլորտներում եւ միաժամանակ Արեւմուտքից զարգացած եւ ժամանակակից հոսքագծեր ներմուծել արտոնյալ պայմաններով: Սակայն, ըստ նրա, Եվրասիական տնտեսական միությունում դա հնարավոր չէ. «Եվրասիական տնտեսական միությունը նշանակում է բարձր մաքսեր այն տեխնոլոգիաների վրա, որոնք Հայաստանը կարող էր ստանալ: Բարձր մաքսերը օբյեկտիվորեն թույլ չեն տալու, որ Հայաստանը մրցի իր հիմնական հակառակորդ Ադրբեջանի հետ, որովհետեւ Ադրբեջանն ունենալու է արտոնյալ պայմաններ, իսկ Հայաստանը չի ստանալու եւ օբյեկտիվորեն չունի այլընտրանք այդպիսի տեխնոլոգիա Ռուսաստանից, Բելառուսից կամ Ղազախստանից»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031