Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Անհայտ անձը կամ անձինք հրազենով Առինջ գյուղում կրակոցներ են արձակել BMW մակնիշի 10 ԼO 222 համարանիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով վարորդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Ոստիկանության հոսպիտալ, որտեղ մահացել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW-ի դիմապակու և թափքի վրա առկա են հրազենից արձակված կրակոցի հետքեր. Կոտրված են նաև վարորդի և նրա հետևի կողապակիները:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:
Մանրամասները կարող եք կարդալ` shamshyan.com-ի կայքում
Վերջերս Հայաստանից ստացվող լուրեռրը նման են սիցիալական լուրերին: Իմ հաշվարկով միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել 7 սպանություն: Սա լուրջ մտահոգվելու առիթ պետք է տա ոստիկանությանը, որն իր հիմնական պարտականությունները թողած զբաղված է ընդդիմադիրների հետապնդմամբ ու ընդդիմադիր տրամադրությունների ճնշմամբ: Կատարված հանցանքները համարժեք վերաբերմունքի չեն արժանանում նաև դատարանների կողմից այդ պատճառով էլ դրասնք անընդհատ կրկնվում են` ամեն անգամ ավելի ակնառու դաժանությյամբ, ինչպես օրինակ Քանաքեռում տեղի ունեցած սպանությունը, երբ տաքսու ուղևորն իր զոհին` վարորդին սպանելուց և դին լքված տարածք տեղափոխելուց հետո ևս մեկ անգամ հսկիչ կրակոց է արձակել ծոծրակին: Վովա Գասպարյանը միայն ճոռոմ-ճոռոմ խոսում է` իր խոսքը համեմելով աստվածաշնչյան մեջբերումներով: Գործով զբաղվի, հարգելի ոստիկանապետ: