Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. «Հոկտեմբերի 10-ին ոչինչ էլ տեղի չունեցավ»

Հոկտեմբեր 13,2014 21:10

«Եվրասիական տնտեսական միությունը Ուկրաինայի համար էր»,- այսօր` հոկտեմբերի 13-ին, Կովկասի ինստիտուտում կազմակերպված կլոր սեղանի ընթացքում, անդրադառնալով հոկտեմբերի 10-ին Բելառուսում ստորագրված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագրին, հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքերով` Հայաստանը չէր, որ ընտրել էր Եվրասիական տնտեսական միության ինտեգրումը: Իսկ այդ ընտրությունը կատարվել էր ուկրաինական զարգացումների արդյունքում: Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Հայաստանը ո’չ Ռուսաստանի, ո’չ Բելառուսի, ո’չ Ղազախստանի համար տնտեսապես չի հետաքրքրում: Ըստ նրա` ԱՊՀ-ին եւ ՀԱՊԿ-ին անդամակցելիս նույն խոսակցություններն էին հնչում. «Հոկտեմբերի 10-ին ոչինչ էլ տեղի չունեցավ: Այն ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին, մինչեւ այդ էլ պարզ էր: Եթե դա տեղի ունենար սեպտեմբերի 10-ին կամ նոյեմբերի 10-ին, մեծ նշանակություն չէր ունենա: Դա արդեն տեղի էր ունեցել սեպտեմբերի 3-ին, երբ Հայաստանին «չթողեցին» Վիլնյուս»:

Պարոն Իսկանդարյանը կարեւորում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները. «Կախված նրանից, թե ինչ հարաբերություններ կձեւավորվեն Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, Հայաստանի հնարավորություն կունենա վարել այս կամ այն քաղաքականությունը: Իսկ եթե հարաբերությունները կտրուկ վատանան, վատ կլինի, անկախ նրանից թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցե՞լ ենք, թե՞ ոչ»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031