Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իշխանափոխությունից հետո ԵՏՄ-ի անդամակցությունը հանրաքվեի կդնեն. Սուսաննա Մուրադյան

Հոկտեմբեր 13,2014 20:32

«Ինչպես նշել եմ իմ ելույթներից մեկում, Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը այլեւս անշրջելի իրողություն է: Իսկ այդ առթիվ երկու-երեք տասնյակ անհատների ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի, քանի որ երկու-երեք տասնյակ հոգի, մարդկանց մտքերը պղտորելուց բացի, ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել»,- Ազատության հրապարակում Եռյակի հանրահավաքին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում այսպիսի գնահատական տվեց նրանց, ովքեր ԵՏՄ-ի անդամակցությանը դեմ են:

Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանից հետաքրքրվեց՝ համաձա՞յն եք Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, որ ԵՏՄ անդամակցությանը դեմ է ընդամենը 2-3 տասնյակ մարդ: Նա պատասխանեց. ,Ոչ, համաձայն չենք: Բայց ես չեմ, որ պիտի համաձայն լինեմ: Մենք ունենք մեր կարծիքը, դուք գիտեք այն: Մեր կուսակցության բազմահազար անդամներ բոլորը կարծում են, որ մեր ուղղությունը պետք է ընտրենք, այլ հարց է, որ ոչ լեգիտիմ իշխանություն ունենք եւ մեզ պարտադրվել է այս միությունը»:

Մեր հարցին՝ առաջին նախագահի գնահատականը, որ ջղաձգվում եք, մարդկանց մտքեր եք պղտորում, վիրավորանք չի՞ Ձեզ համար՝ Սուսաննա Մուրադյանը պատասխանեց. «Չէ, ես չեմ վիրավորվում: Եռյակը միջխորհրդարանական Եռյակ է: Բոլորը տարբեր ծրագրեր, տարբեր ուղղություններ, տարբեր հարցերում տարբեր տեսակետներ ունեն: Քառյակը կամ Եռյակը համագործակցեցին 12+1 կետերի շուրջ: Եկավ հասավ նրան, որ Եռյակը կամ Քառյակը, եթե ՀԺԿ-ն էլ է արդեն միացել,  ուրեմն իշխանափոխության խնդիր են դրել: Հետագայում արդեն, երբ որ մենք կունենանք լեգիտիմ իշխանություն, հավանաբար այն ուղղությունը, որն ընտրել է մեր ոչ լեգիտիմ այսօրվա իշխանությունը, կվերանայվեն»: Ինչ վերաբերում է «Ժառանգության» համար վիրավորական են առաջին նախագահի խոսքերը, թե ոչ՝ ըստ Սուսաննա Մուրադյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխանն իր ելույթում արդեն տվել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մեր դիտարկմանը, որ Դուք միասնական պայքարի եք դուրս եկել, եւ սկզբունքային հարցերի շուրջ ունեք տարաձայնություն՝ Սուսաննա Մուրադյանը պատասխանեց, որ իրենց միասնականությունը իշխանափոխության շուրջ է. «Տարբեր կարծիքներ, տարբեր ծրագրեր, տարբեր ուղղություններ ունեցող  կուսակցություններով միացել ենք 12+1 կետերի շուրջ եւ արդեն իշխանափոխության հարցն է դարձել առանցքայինը»:

Մեր հարցին՝ երբ իշխանափոխություն լինի, հարց չի՞ առաջանալու, թե Հայաստանը որ ուղղությամբ տանել՝ Սուսաննա Մուրադյանը պատասխանեց. «Երբ ժողովուրդը կընտրի իր ուզած իշխանությունը, լեգիտիմ իշխանությունը հանրաքվե կանցկացնի եւ արդեն հանրաքվեի միջոցով կպարզի, թե ինչ ուղղություն է ուզում Հայաստանի բնակչությունը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. david says:

    Երեք քայլ էլ դեռ ունի անելու սերժիկը, որ վրեժիս 1%-ը իրականացած լինի:Դեռ ու*ր եք…Սերժավարակը կրակով կախտահարվի, դավաճանիզմը`մրով:Վառելուց հետո վառվելն է արդար:Օրհնվի վամպիրակեր կրակը:Օրհնվի անվամպիր մոլորակը, որ նոր է գալու:

  2. Hayk says:

    Լեւոն Տեր-Պետրոսյանի «20-30 ջղաձգվողների» մասին ասված նախադասությունը ՄԻԱԿ խելացի ու ճշմարտացի միտքն էր հանրահավաքում: Մի փորձեք որեւ մեկդ Լեւոնից ավելի հեռատես լինել այդպիսի հարցերում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031