Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Հոկտեմբեր 13,2014 20:15

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն` նվիրված նյութատեխնիկական միջոցների ապահովման, գնումների գործընթացի ծրագրավորման և պլանավորման, ինչպես նաև ԶՈւ-ում կարգապահության ամրապնդման խնդիրների քննարկմանը: Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև բանակային զորամիավորումների հրամկազմը:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների և առանձին բաժինների, բաժանմունքների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում տեսակապի միջոցով խորհրդակցությանը մասնակցում էր նաև պաշտպանության բանակի ղեկավար կազմը:

Բացելով նիստը և ներկայացնելով օրակարգում տեղ գտած խնդիրները, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդգծեց, որ չնայած գնումների գործընթացի բարելավման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի կողմից իրականացվող մեծածավալ աշխատանքներին, այդուհանդերձ, որոշ սպաների անհետևողական աշխատանքի և պարտականությունները ժամանակին չկատարելու պատճառով ի հայտ են գալիս մի շարք խնդիրներ, որոնց մեղավորները կարճ ժամանակ անց հայտնվում են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում` արժանանալով խիստ պատժի:

Անթույլատրելի համարելով որոշ զինվորականների ցուցաբերած անփութությունը և հրահանգելով բացառել նմանատիպ երևույթները, Սեյրան Օհանյանը նշեց, որ անհրաժեշտ է միասին ուղիներ փնտրել իրավիճակը կարգավորելու համար: Ըստ այդմ` պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ խորհրդակցության ընթացքում ներկայացված վերլուծությունները, տրված ցուցումներն ու հանձնարարականները ուղենիշ կհանդիսանան բոլոր զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների գործունեության, գնումների գործընթացի հետագա բարելավման համար:

 

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031