Լրահոս
Օրվա լրահոսը

Սոս Գիմիշյանը՝ ԵԽԽՎ-ում կատարվածի առիթով. «Կարող էին ազդեցիկ խոսքով ընդդիմանալ, բայց, փաստաթուղթը նույնը կլիներ»

Հոկտեմբեր 13,2014 19:23

«Կարող էր պատվիրակությունը որակով լինել, պատրաստված, քաղաքականապես լուրջ, ճկուն, մտածող մարդիկ, բայց արդյունքը փոխվել չէր կարող»,-Aravot.am-ի հարցին՝ ԵԽԽՎ-ում Ղարաբաղի մասին զեկույցի նախապատրաստումը արդյունք էր Հայաստան Եվրասիական տնտեսական միության անդամակցությա՞ն, թե՞ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ոչ պրոֆեսիոնալիզմի, այսպես պատասխանեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Ըստ նրա՝ ԵԽԽՎ-ում կարելի էր ազդեցիկ խոսքով ներկայացնել Հայաստանի շահերը, ընդդիմանալ, բայց, փաստաթուղթը նույնը կլիներ:

Պարոն Գիմիշյանը կարծում է, որ այս իրավիճակը ԵԽԽՎ-ի կողմից կիրառվող երկակի ստանդարտների ևս մեկ ապացույց է, որ ճիշտ-սխալ չկա, այլ կա ձեռնտու և ոչ ձեռնտու, ուժեղ, ոչ ուժեղ: Սոս Գիմիշյանը նկատում է, որ նախկինում ՀՀ-ն բոլոր ցուցակներում նպաստավոր տեղեր էր զբաղեցնում, մարդու իրավունքների, ժողովրդավարության բնագավառում առաջընթաց գրանցում, քանի որ երեքուկես տարի ասվում էր, որ գնում ենք Եվրամիություն:

Այնուհետև պարոն Գիմիշյանը նկատեց. «Հիմա, երբ որոշեցինք, որ գնում ենք Եվրասիական տնտեսական միություն, բոլոր ցուցանիշները փոխվեցին, հիմա կասեն, թե ընտրությունները կեղծվել են, կսկսեն Հայաստանին քարկոծել»:

Անկախ այս ամենից պարոն Գիմիշյանը վստահ է. «Կուզեի, որ դրսում Հայաստանը ներկայացնեին խոսքի արվեստին տիրապետող մարդիկ, ոչ թե միայն աթոռ զբաղեցնեին»:
Պարոն Գիմիշյանը անդրադարձ կատարեց նաև սահմանադրական բարեփոխումներին՝ կարծիք հայտնելով, որ դրանք ունեն իշխանության վերարտադրման նպատակ:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031