«Մառազմը խորանում է», – գրել է ռուս երաժիշտ Անդրեյ Մակարևիչը՝ նկատի ունենալով Բաքվում իր համերգը չեղյալ հայտարարելը:
Մակարևիչի պնդմամբ՝ համերգը խափանվել է, քանի որ Ադրբեջանում պնդել են, թե դրա ժամանակ հնարավոր է «ուկրաինամետ ելույթներ» հնչեն:
«Դեռևս մեր համերգների ընթացքում «ուկրաինամետ ելույթներ» չեն հնչել ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Բելառուսում, ո՛չ Լատվիայում, ո՛չ Մոլդավայում, ո՛չ Ամերիկայում», – գրել է նա Ֆեյսբուքի իր էջում, – «Դե ինչ, պարոն բաքվեցիներ, ինքներդ ներողություն խնդրեք ձեր հանդիսատեսի առաջ, որն արդեն ձեռք է բերել տոմսերը, ու աշխատեք այդ անելուց չստել: Ես ձեր ներողությունը չեմ ընդունում»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև
Լուսանկարը` Անդրեյ Մակարևիչի ֆեյսբուքյան էջից: