Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև հոկտեմբերի 13-ին ստորագրվել է 2015թ. համագործակցության ծրագիրը, փոխանցում է «Թրենդ»-ը:
Փաստաթուղթը ստորագրվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտնել է, որ այդ ծրագրի համաձայն, նախատեսվում է ռուսական արտադրության ժամանակակից սպառազինություն և ռազմական սարքավորումներ գնել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ