Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խարբերդի երեխաները բոլորիս հոգատարության կարիքն ունեն

Հոկտեմբեր 13,2014 17:59

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ սրբազան հոր օրհնությամբ հոկտեմբերի 10-ին ԱՀԹ Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վահան քահանա Առաքելյանը ԱՀԹ միջազգային հասարակական կազմակերպությունների կապերի համակարգող Շուշան Պետրոսյանի, կանադահայ բարերար Անահիտ Ամիրյանի և մի խումբ երիտասարդների հետ այցելեց Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն:

Տնօրեն Հ. Բալասանյանի խոսքով ներկայումս մանկատունն ունի 6-24 տարեկան 286 սան՝ մտավոր ու ֆիզիկական խնդիրներով: Այստեղ շարունակում են ապրել նաև մանկատան այն սաները, ովքեր գնալու տեղ կամ հարազատներ չունեն:

Տեր հայրը երեխաների հետ հանդիպման սկզբում Տերունական աղոթք կարդաց և փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ սրբազան արքեպիսկոպոսի օրհնության խոսքը:

Կարճ զրույցից հետո հյուրերը երեխաներին փոխանցեցին փաթեթները, որոնց մեջ հագուստ, կոշիկ, քաղցրավենիք և գրենական պիտույքներ էին:

Կանադահայ Անահիտ Ամիրյանը, ով Հայաստանում է իր ընկերուհու՝ վաղամեռիկ Ալիս Քյուփեյանի կտակով կարիքավոր հայ մանուկներին օգնություն տրամադրելու համար, բավական հուզված էր երեխաների ընդունելությունից: Գոհարը, որ արդեն 35 տարեկան է, ունի մտավոր ու ֆիզիկական խնդիրներ, մորը նվիրված բանաստեղծություն արտասանեց, որպեսզի մայրը լսի և այցի գա իրեն: Տեր հորը տեսնելով՝ երեխաներից Սուրենը շատ ուրախացավ և նրա համար սկսեց երգել «Սուրբ Աստված» շարականը:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031