Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ընդդեմ պուտինիզմի» դուրս եկած ակտիվիստը հայց է ներկայացրել ոստիկանության դեմ

Հոկտեմբեր 13,2014 17:54

Ոստիկանությունն ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Արթուր Պետրոսյանի հայցով սկսված դատական գործի վարույթն այսօր Վարչական դատարանի որոշմամբ, ժամանակավորապես կասեցվեց:

Արթուր Պետրոսյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել նախորդ տարվա դեկտեմբերի 2-ին` ընդդեմ «Մաքսային միության, պուտինիզմի» ակցիայի ընթացքում ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Ակտիվիստի ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանն ասաց, որ գործի քննությունը ժամանակավորապես կասեցվեց, մինչեւ ավարտվի ընդդեմ ոստիկանության` Արթուր Պետրոսյանի ներկայացրած հայցի քննությունը:

Արթուր Պետրոսյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել այդ օրը իր նկատմամբ ոստիկանների գործողությունները` պնդելով, որ ոստիկանները խոչընդոտել են նրա ազատ խոսքի, խաղաղ հավաքների ու ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031