Ուկրաինայի Գերագույն Ռադայում Անկախ պետությունների համագործակցությունից (ԱՊՀ) դուրս գալու մասին օրինագիծ է գրանցվել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Ուկրաինայի խորհրդարանի կայքին:
Օրինագծի հեղինակը «Սվոբոդա» կուսակցության պատգամավորներն են:
Նախագծի տեքստը դեռ հրապարակված չէ:
«ՏԱՍՍ»-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 9-ին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի մշտական պատվիրակության ղեկավար, Ռադայի պատգամավոր Սերգեյ Գրինևեցկին հայտնել էր, որ Կիևը այժմ չի դիտարկում ԱՊՀ-ից Ուկրաինայի դուրս գալու հարցը:
Կարդացեք նաև
Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն ԱՊՀ երկրների ղեկավարներից միակն էր, որը հոկտեմբերի 10-ին չէր մասնակցում Մինսկում անցկացվող ԱՊՀ գագաթնաժողովին, նրան փոխարինում էր Բելառուսում Ուկրաինայի դեսպան Միխայիլ Եժելը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ