Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՄԳԻՄՕ-ի հիմնադրման 70-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին

Հոկտեմբեր 13,2014 17:21

Հոկտեմբերի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երկրորդ համաշխարհային ֆորումի բացման հանդիսավոր նիստին՝ ԲՈՒՀ-ի հիմնադրման 70-րդ տարեդարձի շրջանակներում։

Համաժողովին մասնակցում են 54 երկրից ժամանած շուրջ 1200 շրջանավարտներ։

Հանդիսավոր նիստը բացեց ՄԳԻՄՕ-ի բազմամյա ռեկտոր ակադեմիկոս Անատոլի Տորկունովը, ողջույնի խոսքերով հանդես եկան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Իր խոսքում նախարար Նալբանդյանն ասաց. «Շատ բան է փոխվել այն օրվանից, երբ ես ՄԳԻՄՕ էի ընդունվում։ Իսկ դա ավելի քան քառասուն տարի առաջ էր։ Չի փոխվել միանշանակ այն, որ մեր ԲՈՒՀ-ը եղել և մնում է աշխարհում միջազգայնագետների պատրաստման ամենահեղինակավոր, լավագույն ԲՈՒՀ-երից մեկը։ Սակայն մեր ինստիտուտը ոչ թե 40 տարեկան է, այլ մենք նշում ենք այսօր նրա 70-րդ տարեդարձը։ Յոթ տասնամյակների ընթացքում ՄԳԻՄՕ-ն տվել է հազարավոր ճանաչված դիվանագետներ, պետական, քաղաքական, գործիչներ, գիտնականներ, գործարարներ, լրագրողներ։ ԲՈՒՀ-ի տաղանդավոր դասախոսները արել են հնարավորը՝ աշխարհի տարբեր երկրներից տարբեր ազգությունների բազմահազար արհեստավարժ դիվանագետների պատրաստման համար»։

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ԲՈՒՀ-ի ղեկավարությանը՝ հարյուրավոր հայ բարձրակարգ մասնագետներ կրթելու համար, որոնք այսօր էլ աշխատում են միջազգային ասպարեզում, ինչպես նաև՝ իրենց նպաստն են բերում հայ-ռուսական բարեկամության առավել ամրապնդմանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց ՄԳԻՄՕ-ի և Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը։

Էդվարդ Նալբանդյանը, հաջողություն մաղթելով ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների երկրորդ միջազգային ֆորումի աշխատանքներին, առաջարկեց հաջորդ ֆորումն անցկացնել գալիք տարի Հայաստանում՝ ընդգծելով, որ դա հատկապես խորհրդանշական կլինի, քանի որ նշվելու է Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակը, որը մեկն է ՄԳԻՄՕ-ի կազմավորման համար հիմք ծառայած երկու կրթօջախներից։

«Շփվելով ՄԳԻՄՕ-ի այսօրվա ուսանողների և ասպիրանտների հետ, ես համոզվեցի, որ մեր ինստիտուտը ունի ապագա, ոչ պակաս փառավոր, քան՝ նրա անցած ճանապարհն է», – ընդգծեց նախարար Նալբանդյանը։

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031