Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկերչական ու նորաձեւության օրեր հոկտեմբերի 24-ից (տեսանյութ)

Հոկտեմբեր 13,2014 16:59

Այսօր «Արմենպրես» լրատվական կենտրոնում «Մերիդիան» հոլդինգի ծրագրերի ղեկավար Նիկա Մանուկովան ասաց, որ հոկտեմբերի 25-28-ին ոսկերչական միջազգային արդեն 4-րդ ցուցահանդեսին ներկա են լինելու 27 երկրներից մոտ 120 ընկերություններ, որոնք մասնագիտացած են ոսկերչության, ադամանդագործության եւ ժամագործության ոլորտում: Ցուցահանդեսների բոլոր օրերին լինելու են նաեւ գեղանկարչական ցուցահանդեսներ: Նիկա Մանուկովայի խոսքերով` կանխատեսվում է, որ 120-150 ընկերություններ կգործեն Ազատ տնտեսական գոտում, եւ մոտ 1000 աշխատատեղ կբացվի. «Այս պահին կնքված են համագործակցության 12 համաձայնագրեր, որից 7-ն ակնկալում ենք, որ տարվա վերջ գործող արտադրություններ կլինեն»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից «Ատեքս» նորաձեւության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանն էլ ասաց, որ նորաձեւության ցուցահանդեսին մասնակցելու են օտարերկրյա դիզայներներ: Ըստ տիկին Դնոյանի, առայժմ Հայաստանում դիզայներական տների եւ արտադրողների հետ համագործակցություն չկա եւ մասսայական արտադրություն չկա, սակայն ռազմավարական ծրագրով նման մի բան նախատեսվում է:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանն էլ վստահեցրեց, որ իրենց խնդիրն է դիզայներների եւ արտադրողների միջեւ համագործակցումը. «Դիզայներները մոդելային շարքը ստեղծում են, բայց արտադրություն չի մտնում: Մեր խնդիրն է, որ կապ ստեղծենք իրար մեջ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031