Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞ւմ են Հայաստանի նախագահ տեսնում գյումրեցի տարեցները (տեսանյութ)

Հոկտեմբեր 13,2014 16:48

«Բա սա կառավարությո՞ւն է, Սովետական միության ժամանակվա կոստյումները կհագնինք, չհաշված վերևներում նստած սպասում են, թե երբ պիտի մենք մեռնինք: Ի՞նչ կառավարություն, երբ 20- 25 տարվա մեջ մի աշխատատեղ չստեղծեց Գյումրիում, զուտ ձեռքը տնկում է, իրեն մուրացկանի պես է պահում, դե արի ու դրան կառավարություն անվանի»,- զայրացած ասացին Գյումրու Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակում հավաքված տարեցները` պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե այս պահին իշխանափոխություն անհրաժե՞շտ է մեր երկրին, թե՞ ոչ:

Նրանք բավական մեծ հույսեր են կապում եռյակ միավորումից: «Հենց հիմա է անհրաժեշտ իշխանափոխություն մեր երկրում, ես նախագահի պաշտոնում տեսնում եմ Լարիսա Ալավերդյանին»,- ասաց նրանցից մեկը:

Մյուսն էլ կողքից արձագանքեց. «Էնտեղ Սերժին հանեք, Ռոբերտին էլ հետը, թող Ծառուկյանը նստի, երևի լավ նախագահ լինի»:

Նախագահի թեկնածուների ցանկում հնչեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանի անունը:

Մեր հիշեցմանը` բա ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյա՞նը, նա էլ է եռյակի առաջնորդներից, բեմահարթակ է բարձրանում, իշխանություններին քննադատում, զրուցակիցներիցս մեկն ասաց. «Թող բեմահարթակ բարձրանա, բայց իշխանության չգա, թող նոր մարդ լինի, տեսանք էլի` ով է Լևոն Տեր-Պետրոսյանը: Իսկ իշխանափոխություն հենց էս պահին է անհրաժեշտ , ջուրը որ երկար մնաց մի տեղում, կհոտի: Մարդասպանին հարգում-պատվում, տանում, մարզպետ են նշանակում, իրենք էլ նույն են էլի, մարդասպանություն կոծկողը ինքն էլ է մարդասպան»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031