Այսօր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն անդրադարձավ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը և դոկտորականի պաշտպանությանը: Հարցին, թե տեղյա՞կ են Սուրիկ Խաչատրյանի դոկտորականի պաշտպանությունից, քանի որ Ռուսաստանի հայերի միությունը բազմիցս աջակցել է գիտնականներին, պարոն Աբրահամյանը պատասխանեց. «Մեզ համար գիտությունը կարևոր ուղղություններից է: Յուրաքանչյուրն էլ գիտության մեջ իրենց կարևոր դերն են խաղում, չեմ ուզում որևէ մեկին առանձնացնել: Մենք աշխատում ենք և շարունակում աշխատել»:
Aravot.am-ի հարցին` արդյոք Սուրիկ Խաչատրյանին` կոչում տալով և նրա նշանակումով չարժեզրկվե՞ց գիտության ու գիտնականի վարկը մեզանում, Արա Աբրահամյանը պատասխանեց. «Ցավոք, գիտությունը մեզանում արժեզրկվում է: Ակադեմիայի նախագահի մոտ էի և քննարկում էինք, թե ինչ անենք, որ գիտության արժեքը բարձրացնենք, որ մեր երիտասարդները գնան դեպի գիտություն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տաթևիկն ուզում էր կռվացնել էդ երկուսին ու միավոր շահել, չստացվեց: Բալա, հարցնեիր բարոյականության, պատասխանատվության պաշտոնյայի անձի կերպարի դաստիարակչական դերի մասին: Խաթրով է պետք քաշել կռվի մեջ: