Այսօր, եռյակի նիստից ավարտից հետո, լրագրողները ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեցին`արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն նկատի ուներ, երբ Ազատության հրապարակի հարթակից խոսում էր ԵՏՄ անդամակցության դեմ բողոքող ու ջղաձգվող քսան-երեսուն մարդկանց մասին:
Ի պատասխան, Լևոն Զուրաբյանն ասաց, որ խնդիրն այն չէ, որ այդ մարդիկ ջղաձգվում են, այլ այն է, որ այդ մարդիկ խոսում են, թե դեմ են, բայց չեն պայքարում. «Եթե դուք դեմ եք Եվրասիական միությանը, ո՞վ էր խանգարում ձեզ հենց այդ նույնը օրը գնալ և ելույթ ունենալ այնտեղ, բողոքել Սերժի դեմ, ով ստորագրում էր այդ պայմանագիրը: Այս քսան- երեսուն ջղաձգվողներին ես մեղադրում եմ Հայաստանը ծախելու մեջ:
Նրանք ջղաձգվում են, բայց չեն գնում բողոքեն: Պատմության մեջ մնալու է, որ այդ օրը, երբ համաձայն իրենց եզրակացության՝ մեր երկրի ինքնիշխանության վաճառք է տեղի ունեցել, նրանք ոչ մի բողոքի ակցիա չեն իրականացրել: Տեր-Պետրոսյանը դրա մասին է ասում՝ դուք օրակարգ չեք կարողանում ձևավորել»:
Ըստ նրա, Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է այս հարցում ունենալ հստակ տեսակետ, բայց նա դա շարժման օրակարգ չի դարձնում, հասկանալով, որ այսօր շատ ավելի կարևոր օրակարգ կա, որին ինքը մասնակցում է. «Մեր օրակարգը մի հարցի լուծմանն է ուղղված՝ ժողովրդի կողմից ձևավորել իշխանություն, շարժվել առաջ: Տեր-Պետրոսյանի խոսքը դրան է ուղղված՝ եթե ընդունակ չեք օրակարգ ձևավորելու, ինչո՞վ եք զբաղված»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երբ Պուտինի Հայաստան այցելության օրը Հանրապետության տարբեր քաղաքներում մարդիկ բողոքի ակցիաներ էին անցկացնում ընդդեմ իշխանության վարած քաղաքականության ու ընդդեմ Պուտինի ո՞ւր էիք դուք: Ձեր պահվածքով օգնում էիք պուտինականներին ու իշխանությանը: ԼՏՊ-ն ցնծություն էր ապրում նշելով ,որ մարդ քիչ կար: Անձնական կարիերան Պուտինին ծառայելու մեջ եք տեսնում ու վերջ: Նա է ձեզ: Նախագահի աթոռը Ռոբին է տանլու: