Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերգո Կարապետյանը հորդորել է ակտիվացնել կապերը ԵՏՄ մյուս անդամ երկրների հետ

Հոկտեմբեր 13,2014 16:12

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանին: Նախարարը լիահույս է, որ կարճ ժամանակում համատեղ ուժերով կհաջողվի լուծել սննդի անվտանգության ոլորտում առկա խնդիրները:

«Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Դրանով իսկ Հայաստանի համար բացվում են նոր հեռանկարներ, և մեր առաջիկա խնդիրն է ոչ միայն ավելացնել արտահանման ծավալները դեպի Ռուսաստան, այլ նաև ամրապնդել գյուղատնտեսության ոլորտում առկա կապերը ԵՏՄ անդամ մյուս պետությունների հետ», – իր խոսքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այնուհետև ամփոփել է Մոսկվա քաղաք կատարած իր այցն ու հորդորել է ակտիվ աշխատել ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանի հետ:

Խորհրդակցության ընթացքում նախարարը հանձնարարականներ է տվել այսօրվանից բացատրական և խորհրդատվական աշխատանքներ կատարել հանրապետության գյուղացիական տնտեսությունների հետ, որպեսզի 2015 թվականին ավելանան բանջարեղենային և բոստանային մշակաբույսերի ցանքատարածությունները, ինչպես նաև խաղողի սեղանի սորտի և պտղատու այգիների հիմնման ուղղությամբ:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ՌԴ անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել կենդանական ծագման մսամթերքի արտահանման արգելքի խնդրի լուծման ուղիները քննարկելու համար: Այդ նպատակով առաջիկայում Ռուսաստանի Դաշնություն կմեկնի ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը`տեղում իր գործընկերոջ հետ խնդիրները քննարկելու համար:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտում առկա մի շարք այլ հարցեր ևս:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031