Քառյակ-եռյակի` ՀԱԿ, Ժառանգություն ԲՀԿ հաջորդ հանրահավաքը կկայանա հոկտեմբերի 24-ին՝ ժամը 17:00-ին: Նման որոշում է կայացվել այսօրվա նիստում: Իսկ որոշման մասին, նիստի ավարտից հետո լրագրողներին տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Հանրահավաքը լինելու է միասնական ծրագրի և քայլերի հանրահավաք: Ժողովուրդն անելիք ունի և ամսի 24-ին պետք է հրապարակ գա հստակ գործողությունների համար»,- ասաց Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ մնացյալի մասին կտեղեկացնեն հենց հանրահավաքի ժամանակ:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`նստացույցեր հնարավոր են: «Իսկ ի՞նչ է եղել, ո՞ր»,- պատասխանեց Լեւոն Զուրաբյանը:
Քառյակ-եռյակի նիստը նաեւ գնահատականներ է տվել ամսի 10-ի հանրահավաքին: Լեւոն Զուրաբյանի փոխանցմամբ, արձանագրվել է, որ հոկտեմբերի տասի հանրահավաքը 88-ից հետո Հայաստանի ամենամարդաշատ հանրահավաքներից էր:
Կարդացեք նաև
Ըստ բանախոսի, այդ հանրահավաքը քաղաքական լանդշաֆտի ցնցում էր, որն արագ ունենալու է լրջագույն արդյունքներ. «Բոլորի մոտ հույս է արթնացել, ժողովուրդն ապրում է այս գործընթացով: Մենք ժամանակ չունենք սպասելու: Ժողովուրդը համբերություն չունի, սկսել ենք մի գործընթաց, որը չի կարելի ձգձգել»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ