Հնդկաստանում ընթացող շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնության մասնակիցներն այսօր հանգստանում են:
Տղաների պայքարում հայաստանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը յոթ տուրում վաստակել է 5,5 միավոր եւ բաժանում է 2-5-րդ տեղերը, իսկ մրցաշարային աղյուսակը 6,0 միավորով միանձնյա գլխավորում է պերուացի գրոսմայստեր Ջորջ Քորին: Վաղը Կարենը խաղում է առաջատարի հետ:
Աղջիկների պայքարում ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը (նկարում) 3,5 միավորով ընթանում է 37-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` աշխարհի առաջնության պաշտոնական կայքէջի