Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյան. «Ծառուկյանը անձերի դեմ դուրս չի գալիս, այլ՝ այս խայտառակ իրավիճակի»

Հոկտեմբեր 13,2014 15:09

«Շատ մեծ թվով մարդիկ հույսեր են կապում Եռյակի հետ: Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդի ելույթին, նա շատ սպառիչ ասաց հանրությանը իր «մեսիջը»՝ այլեւս իրավիճակը հանդուրժելի չէ, իշխանությունները վարում են մի քաղաքական կուրս, որի հետ ԲՀԿ-ի թիմն անհամաձայնելի են: Այս պահից սկսվում է փոփոխությունների անդառնալի փուլ: Այսինքն, չի լինելու նահանջ, իրավիճակը պիտի փոխվի»,- այսօր «Հայացք» ակումբում անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի ելույթին, որ ինքը ելույթ չի ունենալու՝ ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում հետագա համագործակցությունը, երբ Եռյակի երկու ուժեր կողմ են ԵՏՄ-ին, Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ է՝ նա պատասխանեց. «Այն, որ մենք սրանով վերահաստատում ենք մեր անվտանգության ձեւաչափը, սա պարզ է բոլորի համար: Կա մի տարրական հանգամանք՝ այլընտրանք չկա: Որեւէ այլընտրանք ՀՀ-ին չի առաջարկվել, ուստի այն, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունը ՌԴ-ի հետ՝ ակնհայտ է: Իշխանությունները, որոնք ստորագրել են այդ համաձայնագիրը, փողկապակցված կերպով, համոզիչ կերպով դեռեւս չեն ներկայացրել, թե ինչ է այն տալու»:

Հարցին՝ նախօրոք հայտարարել էիք, որ հանրահավաքի օրակարգում Սահմանադրական փոփոխություններն են, բայց խոսք չեղավ Սահմանադրական բարեփոխումների մասին, համենայնդեպս, առաջնորդները այդ մասին ոչինչ չասացին՝ Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Հարցն ուղղեք այն ուժերին, որոնք չմասնակցեցին հանրահավաքին, որովհետեւ օրակարգը, որով հանդես եկանք հանրահավաքում, նաեւ իրենց կողմից մշակված էր»:

Aravot.am-ի հարցին՝ 2013-ին, երբ ժողովրդական շարժումը դեռ չէր մարել, Գագիկ Ծառուկյանը դուրս չեկավ Սերժ Սարգսյանի դեմ, չնայած այն ժամանակ էլ երկրում նույն խնդիրները կային, ինչ հիմա, «Նաիրիտի» խնդիրը նույնն էր, ի՞նչն էր խանգարում այն ժամանակ Գագիկ Ծառուկյանին, որը չի խանգարում հիմա: Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Նախագահական ընտրությունները նախագահի, անհատի ընտրություններ են, անհատն ինքը պետք է որոշի՝ առաջադրվո՞ւմ է, թե՞ չի առաջադրվում: Գագիկ Ծառուկյանը երբեք չի հայտարարել, որ 2013-ի նախագահական ընտրություններին մասնակցելու է, հետեւաբար չի կարելի որեւէ բանով մեղադրել ոչ իրեն, ոչ էլ ԲՀԿ-ի թիմին: ԲՀԿ առաջնորդն ինքը ներկայացրել է բազմիցս, որ վաղուց ժամանակն է, որպեսզի մեր երկրում եւս նախագահի պաշտոնը դիտարկեն որպես աշխատանք: ԲՀԿ առաջնորդը միշտ ասել է, որ իրեն որեւէ կերպ որեւէ ժամանակներում չի հետաքրքրել եւ չի էլ հետաքրքրելու նախագահի պաշտոնում լինելը: Եթե ժողովուրդը անհրաժեշտություն կտեսնի, որ Գագիկ Ծառուկյանը մտնի այդ բեռի ու պատասխանատվության տակ, նա կմտնի այդ բեռի տակ»:

Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալու հետ կապված Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ անձերի դեմ Ծառուկյանը դուրս չի գալիս, այլ՝ այս խայտառակ իրավիճակի դեմ. «Այսպես ասեմ՝ իշխանությունն իր գլխի գալիքն ինքն է ձեւակերպել, ինքն է իրեն դրել հարցականի տակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031