Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոփոխությունների սկիզբը դրվեց այդ օրը, այդտեղ». Վահե Հովհաննիսյան. «Zham.am»

Հոկտեմբեր 13,2014 15:04

«Zham.am»-ը ներկայացնում է հարցազրույց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ.

– Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը շարունակում է բոլորի ուշադրության կենտրոնում մնալ: Ձեր կարծիքով՝ ի՞նչն է դրա պատճառը, որո՞նք էին հանրահավաքի հիմնական ուղերձները:

– Ես չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքով Հայաստանում դրվել է անդառնալի փոփոխությունների սկիզբը: Մի պահից դա պետք է տեղի ունենար, և տեղի ունեցավ: Հասարակության համբերությունն անսահման չէ իրականում: Շատերն են ֆիքսել, որ Ծառուկյանն իր՝ ընդամենը երկու րոպեանոց ողջույնի խոսքում մի քանի կարևորագույն ուղերձ դրեց շրջանառության.
1. Հրապարակայնորեն վերահաստատեց իր խորքային անհամաձայնությունը գործող իշխանության կողմից վարվող կուրսի նկատմամբ
2. Ֆիքսեց, որ Հայաստանն անպայման ունենալու է մեծ հաջողություններ, և պետք չէ վախենալ այսօրվա ծանր տնտեսական խնդիրներից
3. Համոզմունք հայտնեց, որ Հայաստանին պետք է փոփոխությունների մի մեծ փուլ, և դրանց սկիզբը դրվեց այդտեղ, այդ օրը
4. Հիշեցրեց, որ որևէ պայքար չի լինում առանց դժվարությունների, և միաժամանակ կարևորեց, որ անհրաժեշտ են բացառապես խելամիտ, սառը հաշվարկված քայլեր

– Ըստ Ձեզ, այնուհանդերձ, ո՞րն է հանրահավաքի հիմնական ձեռքբերումը:

– Մի քանի տասնյակ հազար մարդ եկավ հրապարակ, իսկ հարյուր հազարավորները, առայժմ գուցե դեռ իրենց տներից, բայց մասնակից են լինում գործընթացին: Այս առումով ինձ համար ամենամեծ ձեռքբերումը հույսի արթնացումն էր ողջ երկրում: Ցավոք սրտի, ծանր տնտեսական վիճակը և հրեշավոր անարդարության մթնոլորտը, որ կա մեր երկրում, մարդկանց մոտ սպանում էին հույսի գաղափարն ընդհանրապես: Մեզ հաջողվեց արթնացնել հույսը: Երկրորդ քայլով պետք է այդ հույսը վերափոխել ավելի ռացիոնալ գաղափարի, այն է՝ Հայաստանում փոփոխություններն այլևս անխուսափելի են: Եվ ոչ իշխանական քաղաքական ուժերի խնդիրը ճիշտ հաշվարկված փոփոխությունների ճանապարհային քարտեզի հրապարակումն է:

Ի՞նչ է պետք անել մինչև հաջորդ հանրահավաքը: Մեկ բան՝ ամբողջ երկիրը, հասարակությունը վարակել փոփոխությունների գաղափարով: Փոփոխությունների անխուսափելիության պահանջը պետք է մտնի յուրաքանչյուր բակ, շենք, բնակարան, լսարան, աշխատասենյակ: Սա բարդ խնդիր չէ, հաջողության համար բոլոր հիմքերը կան: Բայց սա նաև պահանջում է աշխատանք, ու ես ԲՀԿ-ի իմ թիմակիցներին, ընկերներին և ոչ իշխանական կուսակցությունների իմ գործընկերներին կոչ եմ անում՝ այս ուղղությամբ աշխատել: Երբ ողջ երկրի մթնոլորտը շնչի փոփոխության գաղափարով, ամեն ինչ շատ ավելի սահուն, անցնցում ու արդյունավետ կլինի:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031